Ուրբաթ, 31 Օգոստոսի 2018 16:32

Հացահատիկի առաքման այլընտրանքային ճանապարհը կհանգեցնի 1 կգ-ի դիմաց մինչև 25 դրամ գների բարձրացմանը

Հացահատիկի առաքման այլընտրանքային ճանապարհը կհանգեցնի 1 կգ-ի դիմաց մինչև 25 դրամ գների բարձրացմանը

Արմինֆո. Ամենա հոռետեսական կանխատեսումներով, վրաց գործընկերներից դեպի Հայաստան հացահատկի երկաթուղային առաքման գների նկատմամբ զեղչեր չստանալու դեպքում, 1 կգ գինը կբարձրանա 25 դրամով: Այս մասին օգոստոսի 31-ին լրագրողներին հայտնել է ՀՀ  գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:

 

Նրա խոսքով, Վրաստանն ունի իր սահմանափակումները բացատրել է այն հանգամանքով, որ մեծ բեռնատարները Վերին Լարսում առաջացնում են գերբնակվածություն: Հետևաբար, վրացական կողմն առաջարկել է բեռնափոխադրումները Փոթիի նավահանգստի իրականացնել երկաթուղով:

 

Ներկայումս, ըստ նախարարի, բանակցություններ են ընթանում Հայաստանի և Վրաստանի համապատասխան գերատեսչությունների միջև, երկաթուղային փոխադրումների որոշակի զեղչեր ստանալու առումով, որպեսզի մեղմվի հացահատիկի և այլուրի վերջնական գնի բացասական ազդեցությունը Հայաստանում:

 

Թե որքանով կթանկանա հացը, հնարավոր կլինի ասել, միայն հաշվի առնելով զեղչի չափը: «Եթե զեղչը լինի զգալի, ապա հնարավոր է, որ ոչ մի թանկացում չլինի, հակառակ դեպքում, ըստ որոշ գնահատականների, գները կարող են աճել մինչև 25 դրամով», - ասել է Խաչատրյանը: Անդրադառնալով խոսակցություններին, որ Հայաստանը պետք է մտածի հացահատիկի դառնալ ինքնաբավ երկիր, Արթուր Խաչատրյանը նշել է, որ նման խնդիր դրված չէ: «Ինչու պետք է Հայաստանը հացահատիկի առումով դառնա ինքնաբավ երկիր: Եթե մասնավորը կանգնած է երկընտրանքի առջև`աճեցնել հացահատիկ, կամ ավելի բարձր կուլտուրա, իհարկե, նա կընտրի կուլտուրան, ինչը նրան խոստանում է ավելի մեծ շահութաբերություն», - պարզաբանել է նա: Հացահատիկի օպտիմալ ցանքատարածքներ կարող են դառնալ, ըստ Խաչատրյանի, անմշակ տարածքները, որոնք, սակայն, ունեն ոռոգման խնդիրներ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
17.02.2020
RUB7.570.03
USD479.050.00
EUR519.43-0.10
GBP624.630.24
CAD362.070.47
JPY43.60-0.03
CNY68.640.05
CHF487.98-0.30



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000