Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկում մեկնարկում է այլ բանկերից և վարկային կազմակերպություններից հիփոթեքային վարկերի գնման նոր ծրագիրը: Ինչպես տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը, ծրագիրն ունի մի շարք առավելություններ, մասնավորապես, հաճախորդները կկարողանան նվազեցնել իրենց գործող հիփոթեքային վարկի տոկոսադրույքը, փոխել վարկի արժույթը, ավելացնել վարկի ժամկետը, ինչի հետևանքով հաճախորդները կփոքրացնեն իրենց ամսական ֆինանսական բեռը և կնվազեցնեն վարկի մարմանն ուղղված ծախսերը։
Այսուհետ բոլոր հաճախորդներին, որոնք բարեխղճորեն սպասարկում են իրենց հիփոթեքային վարկերը, Հայաստանի ցանկացած բանկում կամ վարկային կազմակերպությունում, հնարավորություն է ընձեռնվում տեղափոխել իրենց հիփոթեքային վարկերը ՎՏԲ-Հայաստան Բանկ, ստանալով նոր հիփոթեքային վարկ՝ գործող վարկի մնացորդի չափով, առավել շահավետ պայմաններով և պարզեցված գործընթացով:
Հիփոթեքային վարկերը ՎՏԲ-Հայաստան Բանկում կգնվեն հետևյալ բարելավված պայմաններով: Տարեկան տոկոսադրույքը՝ սկսած 10.9%-ից, վարկի ժամկետը՝ մինչև 30 տարի, վարկի գումարը՝ մինչև 80 մլն ՀՀ դրամ: Հիփոթեքի գնման որոշումը կայացվում է մինչև 1,5 օրվա ընթացքում, իսկ հաճախորդի եկամուտները չեն վերլուծվում:
ՎՏԲ-Հայաստան Բանկում հիփոթեքային վարկի գնման համար անհրաժեշտ է փաստաթղթերի նվազագույն փաթեթ:
ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկերի գնման պայմաններին ավելի մանրամասն կարելի է տեղեկանալ, այցելելով Բանկի մասնաճյուղեր, www.vtb.am կայք կամ զանգահարել Միասնական տեղեկատվական կենտրոն, 8787 հեռախոսահամարով:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի 2018 թվականի հուլիսի 1-ի արդյունքների, հիփոթեքային վարկավորման պորտֆելով ՎՏԲ-Հայաստան Բանկը գտնվում է առաջատարների տասնյակում, արձանագրելով 11.6 մլրդ դրամի կամ $ 24 մլն. ծավալ: Բանկի ընդհանուր պորտֆելում հիփոթեքային վարկերը կազմել են 7%, իսկ բանկային հատվածի ընդհանուր հիփոթեքային պորտֆելում`5%:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ, ապրիլին: «ՎՏԲ Բանկե ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-