Արմինֆո. Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալը 2018 թ. երկրորդ եռամսյակում նվազել է 17.2%, կազմելով 526 մլն դոլար, եռամսյակային աճը կազմել է 1.6%: Դրանց կառուցվածքում ՕՈւՆ ծավալը երկրորդ եռամսյակում նվազել է 59,5%, կազմելով 75,6 մլն ԱՄՆ դոլար, 2017-ի նույն ժամանակահատվածի մոտ 31% անկման համեմատ: Տարվա կտրվածքով օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են 44%, օտարերկրյա ընդհանուր ծավալն աճել է 3%:
Ըստ վիճակագրության կոմիտեի, 2018 I կիսամյակում, 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալը տնտեսության իրական հատվածում նվազել է 12,7%, մինչև 1.2 մլրդ. դոլար: 2018-ի առաջին կիսամյակում ՕՈւՆ մասնաբաժինը կազմել է 22,6% (2017-ին`32%), կամ 262.1 մլն դոլար, 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 20,5%:
Ըստ վիճակագրության, ըստ երկրների, ներդրումների ծավալով առաջին տեղում է Ռուսաստանը, որը ներդրել է 384,5 մլն դոլար (տարեկան աճը`2,2%), որից 160,9 մլն դոլարը (19,9%) – ՕՈւՆ (տարեկան անկումը`19.9%): Այնուհետև հաջորդում են`Գերմանիա - 302,3 մլն դոլար (77.1% աճ), 21.7 մլն դոլարի ՕՈւՆ, (36.5% աճ), Կիպրոս - 47.5 միլիոն դոլար, 7.5 միլիոն դոլարի ՕՈւՆ, տարեկան անկումը, համապատասխանաբար`69.3% և 33%: Միայն երկրորդ եռամսյակում ներդրումների ծավալը ՌԴ-ից Հայաստան նվազել է 24.1% (ՕՈւՆ-ը նվազել է 51,6%), Գերմանիայից նվազել է 25,9% (75,2%) աճել է Կիպրոսից` 54% (17.1%):
Օտարերկրյա ներդրումների ծավալում Ռուսաստանի մասնաբաժինը 2018 թվականի առաջին կիսամյակում կազմել է 33.1%, Գերմանիայինը - 26%, Կիպրոս - 4.1%, իսկ ընդհանուր ծավալներում այդ երկրների ՕՈւՆ մասնաբաժինը համապատասխանաբար կազմել է`61.4%, 8.3% և 2.9%:
Ըստ տնտեսության հատվածների, ներդրումների ամենամեծ անկումն արձանագրվել է լեռնարդյունաբերությունում, որտեղ առյուծի բաժինը ներարկվում է Ջերսիից: Մասնավորապես, ընդհանուր ներդրումները Ջերսիից (լրիվ ՕՈւՆ) մինչև մարտի վերջը կազմել են 138.7 մլրդ դրամ (ավելի քան 288 մլն դոլար), իսկ երկրորդ ներդրումներ չեն կատարվել:
Նշենք, որ վիճակագրական կոմիտեն ներդրումների մասին տվյալները հրապարակում է եռամսյակը մեկ անգամ, դրամային արտահայտությամբ, ինչպես նաև համախառն հոսքի տեսքով`կուտակված ծավալի (առանց մարումների), 1988 –ից մինչև 2018 թվականի հունիսի 31-ը: Այս նյութի պատրաստման համար ԱրմԻնֆո-ի մասնագետներն ինքնուրույն հաշվարկել են կիսամյակային և եռամսյակային տվյալները, որպես հիմք վերցնելով 1988-2017 թվականների համապատասխան ժամանակահատվածների համախառն հոսքերի վիճակագրական տվյալները: (ՀՀ դրամի միջին փոխարժեքը 31/06/2018 դրությամբ կազմել է 482.24 դրամ /$ 1):