Երեքշաբթի, 4 Սեպտեմբերի 2018 15:13
Ալեքսանդր Ավանեսով

Նախարար. Հայաստանում միասնական երթուղային ցանցի ձևավորման գործընթացը մոտենում է ավարտին

Արմինֆո. Հայաստանում միասնական երթուղային ցանցի ձևավորման գործընթացը մոտենում է ավարտին: Այս մասին սեպտեմբերի 4-ին լրագրողներին հայտնել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը:

 

Ըստ նրա, հանրապետության բոլոր բնակավայրերը, այդ թվում նաև դժվար անցանելիները, պետք է ներգրավվեն այս ցանցում: Ընդհանուր առմամբ երկրում կան մոտ 170 բնակավայրեր, որոնք զրկված են ուղևորատար տրանսպորտի ծառայություններից օգտվելու հնարավորությունները: Միասնական տրանսպորտային ցանցի ներդրմամբ այդ խնդիրը կլուծվի: Միակ օպերատորը, շահութաբեր երթուղիների շահութաբերության հաշվին, կզբաղվի նաև երկրի դժվարամատչելի համայնքների տրանսպորտային խնդիրների լուծումով: