Չորեքշաբթի, 5 Սեպտեմբերի 2018 10:48
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանը ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականություն վայելող 25 երկրների թվում է

Հայաստանը ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականություն վայելող 25 երկրների թվում է

Արմինֆո. 2018 թվականի առաջին վեց ամիսների արդյունքներով Հայաստանը ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականություն վայելող 25 երկրների թվում է: Այդ է վկայում «ՏուռՍտատ՚ վերլուծական գործակալության նախապատրաստած երկրների վարկանիշը:

 

Աղբյուրի համաձայն, ընթացիկ  տարի ռուսաստանցիների Հայաստան ուղևորությունների թիվն ավելացել է 16 տոկոսով` մինչև 198 հազար: Ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում առավել ժողովրդականություն վայելող երկրների առաջին տասնյակում են Թուրքիան, Աբխազիան, Ֆինլանդիան, Ղազախստանը, Ուկրաինան, Չինաստանը, Թաիլանդը, Էստոնիան, Գերմանիան, ԱՄԷ:

 

Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հաղորդել էր, որ 2017 թվականի արդյունքներով Հայաստան է այցելել ավելի քան 280 հազար ռուսաստանցի զբոսաշրջիկ, ինչը 32%-ով գերազանցել է 2016 թվի արդյունքները: Ռուսաստանի արտագնա զբոսաշրջության առավել ժողովրդականություն վայելող ուղղությունների թվում Հայաստանն զբաղեցրել էր 27 տեղը: Միայն ներքին անձնագրերով հանրապետություն է ժամանել ավելի քան 50 հազար ռուսաստանցի:

 

Հավելենք, որ ՌԴ զբոսաշրջության պետկոմիտեի հաշվարկներով, Հայաստան ժամանած յուրաքանչյուր ռուսաստանցի ծախսել է $700 - $800.  Այդ «հավելումը՚ 2017 թվականի արդյունքներով  1 մլրդ դոլար է ապահովել Հայաստանի ՀՆԱ կառուցվածքում: