
Արմինֆո. 2018թ. օգոստոս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում սպասարկվել է 347 492 ուղևոր՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 18.5 տոկոսով: Այդ մասին տեղեկացնում է «Արմենիա միջազգային օդանավակայաններե ՓԲԸ-ն:
Աղբյուրի համաձայն, Հայաստանի երկու օդանավակայաններում այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին սպասարկվել է 1 872 998 ուղևոր, որը 12.3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Հատկանշական է, որ «Զվարթնոցե միջազգային օդանավակայանում օգոստոս ամսին գրանցված ուղևորահոսքը ռեկորդային է եղել. սպասարկվել է 329 665 ուղևոր: Եվս մեկ ռեկորդ էլ գրանցվել է օգոստոսի 1-ին. այդ օրը <Զվարթնոցը> սպասարկել է 11 837 ուղևոր:
Ի դեպ, «Զվարթնոցե և «Շիրակե օդանավակայաններում 2018 թվականի հունվար-օգոստոս ամիսներին 11 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: