
Արմինֆո. Կոնվերս Բանկը գործարկել է առաջնային ավտոշուկայից ավտոմեքենաների ձեռքբերման ակցիա՝ հաճախորդներին առաջարկելով վարկավորման ավելի շահավետ պայմաններ:
Ավտովարկավորման ակցիայի շրջանակներում Կոնվերս Բանկը հաճախորդներին է առաջարկում առավելագույնը 45 մլն դրամի չափով վարկավորում: Մարման ժամկետը մինչև 84 ամիս է, տարեկան անվանական տոկոսադրույքը՝ սկսած 11, իսկ կանխավճարը՝ սկսած 10 տոկոսից:
Ակցիայի շրջանակներում վարկավորում իրականացվում է հնարավորինս սեղմ ժամկետներում, իսկ առաջնային շուկայից ավտոմեքենայւի ձեռքբերման նպատակով մինչև 15 մլն դրամ վարկավորման դեպքում տրանսպորտային միջոցի ապահովագրություն չի պահանջվում:
Ակցիայի վերջնաժամկետը դեկտեմբերի 28-ն է:
RUB | 4.88 | 0.05 |
USD | 379.99 | 0.57 |
EUR | 441.32 | -0.14 |
GBP | 509.41 | 0.23 |
CAD | 273.53 | 0.59 |
JPY | 24.03 | 0.09 |
CNY | 54.52 | 0.06 |
CHF | 474.04 | 0.06 |

