Ուրբաթ, 7 Սեպտեմբերի 2018 17:48
Ալինա Հովհաննիսյան

ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԸ ԱՐՄԵՆԻԱ ԷՔՍՊՈ-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ է ՄԻ ՔԱՆԻ ՄՐՑՈՒՆԱԿ ԱՌԱՋԱՐԿՈՎ

ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԸ   ԱՐՄԵՆԻԱ ԷՔՍՊՈ-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ է ՄԻ ՔԱՆԻ ՄՐՑՈՒՆԱԿ ԱՌԱՋԱՐԿՈՎ

Արմինֆո. Արմենիա Էքսպո ցուցահանդեսին Կոնվերս Բանկը ներկայանում է վարկավորման մի քանի շահավետ առաջարկներով՝ Բրիջ, Արտահանման և նախաարտահանման վարկերով, Converse trade, ինչպես նաև պետական սուբսիդավորմամբ գյուղվարկավորման պրոդուկտներով:

 

<<Կոնվերս Բանկը կարևորում է  փոքր և միջին ձեռնարկությունների համար վարկային միջոցների հասանելիության ապահովումը՝ մշտապես բարելավելով ՓՄՁ վարկավորման պայմանները, հանդես գալով շահավետ առաջարկներով: Մրցունակ և հասանելի առաջարկների շնորհիվ վերջին մեկ տարվա ընթացքում  Կոնվերս Բանկի ՓՄՁ վարկավորման պորտֆելն աճել է  45,7 տոկոսով>>,- ասաց Կոնվերս Բանկի Կորպորատիվ բիզնեսի դեպարտամենտի տնօրեն Ռոստոմ Բադալյանը:

 

Անդրադառնալով Արմենիա Էքսպո-ի շրջանակներում ներկայացված առաջարկներին՝ նա նշեց, որ <<Բրիջ>> վարկատեսակով ՓՄՁ վարկավորում է իրականացվում դրամով, դոլարով և եվրոյով՝ մինչև  12 ամիս, դրամային վարկերի տարեկան  տոկոսադրույքը սկսած 10,  իսկ դոլարային և եվրոյով վարկավորման տոկոսադրույքները՝ սկսած  համապատասխանաբար 6,5  և 5 տոկոսից:

 

Արտանահման և նախաարտահանման վարկավորում է իրականացվում մինչև 12 ամիս ժամկետով՝ եվրոյով սկսած 4, իսկ դոլարով՝ սկսած 6 տոկոս տարեկան դրույքաչափով:

 

<<  Պետական սուբսիդավորմամբ գյուղվարկավորումը Կոնվերս Բանկի՝  ամենապահանջված վարկատեսակներից է: Դրա շրջանակներում Բանկը ժամանակակից      տեխնոլոգիաներով     մշակվող       ինտենսիվ պտղատու   այգիների   հիմնման ,

համայնքներում ագրոպարենային ոլորտում զարգացման   ծրագրերի   իրականացման, ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության և գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով վարկավորում է իրականացնում տարեկան սկսած  2 % -ից>>,- ասաց Կոնվերս Բանկի Կորպորատիվ բիզնեսի դեպարտամենտի տնօրենը՝ հավելելով, որ ծրագրերի շրջանակներում Բանկի գործող և նոր հաճախորդները կարող են ստանալ մինչև 10 մլն դրամի չափով և մինչև 7 տարի մարման ժամկետով վարկեր :

 

Նշվեց նաև, որ <<Արմենիա Էքսպո>>-յի այցելուները Կոնվերս Բանկի առաջարկների մասին կարող են համապատասխան խորհրդատվություն  ստանալ տեղում՝ Բանկի տաղավարում: