Շաբաթ, 8 Սեպտեմբերի 2018 11:00
Սվետլանա Հովսեփյան

Սեպտեմբերի 3-7-ը Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայի ծավալը կտրուկ կրճատվել է 63%-ով

Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում փետրվարի 26-ից մինչև մարտի 2-ը ներառյալ ծավալը կրճատվել է 63%-ով` նախորդ շաբաթվա 74,6% աճից հետո: Դրան զուգընթաց, ներբանկային շուկայում դիտվել է դոլարային գործառնությունների պասիվություն, ինչի ֆոնին եվրոյով գործարքները ակտիվացել են, ռուբլու վաճառքի գործարքների աճի ֆոնին առքի անկման պայմաններում: Արտարժույթի բորսայական հարթակը տարեսկզբից ի վեր դատարկ է:

 

Արդյունքում, հաշվետու շաբաթվա ընթացքում դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 483ից մինչև  484,3դրամ/1դոլար, արժեվորվելով եվրոյի նկատմամբ  565-ից մինչև 564 դրամ/1եվրո, իսկ ռուբլու նկատմամբ  7,1-ից մինչև 7 դրամ/1ռուբլի: 2017 թվականի սեպտեմբերի 7-ի դրությամբ  դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել էր 478 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ` 570 դրամ/1եվրո, իսկ ռուբլու նկատմամբ` 8,3 դրամ/1ռուբլի, ինչը ներկա փոխարժեքներիի համեմատ ցույց է տալիս դոլարի նկատմամբ դրամի տարեկան արժեզրկում` եվրոյի և ռուբլույ նկատմամբ նկատմամբ արժեվորման պայմաններում:   

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորել են ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, սեպտեմբերի 3-7-ը ներառյալ արտարժույթի միջբանկային շուկայում գործարքների ծավալները կազմել են 3.8 մլն դոլար, միջին փոխարժեքը` 484,25 դրամ/1դոլար (նախորդ շաբաթ` 483,09 դրամ/1դոլար): Արտարժույթի միջբանկային շուկայում առավելագույն ծավալ է արձանագրվել  երկուշաբթի` 2 մլն դոլար: Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից դոլարի առքի անկումը արագացել է 2,4%-ից մինչև 17%` վաճառքի 12,5% աճի 2,9% անկման փոխարինման պայմաններում, ինչի ֆոնին  եվրոյի առքի 5,7-10,7% անկումը փոխարինվել է 35,4-16% աճով, իսկ ռուբլու գնման գործարքների 9% մինչև 17% արագացման պայմաններում վաճառքի 3,8% անկումը փոխարինվել է 7% աճով: Արդյունքում` գնվել է 66.5 մլն դոլար` 483,24 դրամ/1դոլար միջին փոխարժեքով, 13.4մլն եվրո` 560,15 դրամ/1եվրո միջին փոխարժեքով և 1.3 մլն ռուբլի` 7,06 դրամ/1ռուբլի միջին փոխարժեքով, իսկ վաճառվել է 91.8 մլն դոլար` 484,61 դրամ/1դոլար միջին փոխարժեքով, 17.4 մլն եվրո` 563,54 դրամ/1եվրո միջին փոխարժեքով և 749  մլն ռուբլի` 7,14 դրամ/1ռուբլի միջին փոխարժեքով:

 

Աղբյուրի համաձայն, նախորդ շաբաթ Հայաստանի բանկերը տրամադրել են 79.6 մլրդ դրամի և 39.5 մլն դոլարի վարկեր: Դրան նախորդող ժամանակահատվածի համեմատ դրամային և դոլարային վարկերի 22-28% անկման միտումը փոխվել է 28-41% աճի: