Շաբաթ, 8 Սեպտեմբերի 2018 11:24
Ալեքսանդր Ավանեսով

Ղազախստանյան ընկերությունն իր արտադրանքն է ներկայացրել Երևանի միջազգային ցուցահանդեսում

Ղազախստանյան ընկերությունն իր արտադրանքն է ներկայացրել Երևանի միջազգային ցուցահանդեսում

Արմինֆո. Ղազախստանյան «Ռախատ՚ հրուշակեղենի ընկերությունն իր արտադրանքն է ներկայացրել Երևանում մեկնարկած Armenia Expo միջազգային առևտրա-արդյունաբերական ցուցահանդեսային ֆորումում: Այդ մասին հաղորդել է «Կազինֆորմի՚  սեփական թղթակիցը:

 

Ղազախստանի հրուշակեղենի խոշորագույն ընկերություններից մեկը` «Ռախատ՚  ԲԸ, երկիրը ներկայացնում է սեպտեմբերի 7-ին Երևանում նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ  մեկնարկած Armenia Expo միջազգային առևտրա-արդյունաբերական ցուցահանդեսային ֆորումում, որի աշխատանքին մասնակցում է ավելի քան 170 արտասահմանյան ընկերություն:

 

«Այս ցուցահանդեսն արդեն դարձել է լավ ավանդույթ, և մենք այն դիտարկում ենք որպես հարթակ, որը թույլ է տալիս բացահայտել Ղազախստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական փոխհարաբերությունների նոր ուղիներ` ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակում՚, - նշել է  Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը` ցուցահանդեսի հյուրերին ներկայացնելով հայրենական արտադրանքը: