Երկուշաբթի, 10 Սեպտեմբերի 2018 15:27
Կարինա Մելիքյան

Ագրոպարենային սարքավորումների լիզինգի ծրագրին միացել են ևս երեք ֆինանսական կազմակերպություններ

Ագրոպարենային սարքավորումների լիզինգի ծրագրին միացել են ևս երեք ֆինանսական կազմակերպություններ

Արմինֆո.«Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցությանե ծրագրին միացել են նաև «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿե, «ԿՈՆՎԵՐՍԲԱՆԿե  ՓԲԸ-ները և «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿե ԲԲԸ-ն:

 

Հիշեցնենք, որ սկզբնապես ծրագրի շրջանակում համագործակցության հուշագրեր էին ստորագրվել «ԱԳԲԱ Լիզինգե ՎԿ-ի, «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիաե ՈՒՎԿ-ի (նախկին՝ «ՓՄՁ ներդրումներե ՈՒՎԿ ՓԲԸ) և «Քարդ ԱգրոԿրեդիտե ՈՒՎԿ ՓԲԸ-ի հետ։

 

Ծրագրի շրջանակներում տնտեսավարողները հնարավորություն ունեն լիզինգի պայմանագրով ձեռք բերել սարքավորումներ հետևյալ ոլորտներում՝ անասնաբուծություն, այդ թվում՝ տավարաբուծություն, ոչխարաբուծություն, խոզաբուծություն, թռչնաբուծություն, մեղվաբուծություն, ձկնաբուծություն, արդյունագործական գազանաբուծություն; բուսաբուծություն, այդ թվում՝ ջերմոցային տնտեսություն; սառնարանային տնտեսություն, այդ թվում` կաթի մթերման կայաններ; թարմ պտուղբանջարեղենի և հատիկաընդեղենի տեսակավորման, փաթեթա­վորման ու հատիկաընդեղենի զտման գործունեություն; սպանդանոցային տնտեսություն; ագրովերամշակող արդյունաբերություն; ագրոպարենային ոլորտի այլ գործունեություն:

 

Lիզինգը տրամադրվում է դրամով, մինչև 8 տարի ներառյալ մարման ժամկետով,  տարեկան մինչև 11 տոկոս տոկոսադրույքով, որի մինչև 7 տոկոսային կետը սուբսիդավորում է պետությունը, որպեսզի լիզինգառուի կողմից վճարվող տարեկան տոկոսադրույքը կազմի 4 տոկոս:  Lիզինգառուն վճարում է լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոսի չափով կանխավճար։  Հավելենք, որ ծրագիրը բաց է բոլոր ֆինանսական կազմակերպությունների համար։