Արմինֆո. Հայաստանի կենտրոնական բանկը բարելավել է 2018 թվականի գործազրկության մակարդակը` նախորդ 17,1%-ց մինչև ներկայի 16,6% (հին մեթոդաբանությամբ): Միջնաժամկետ հեռանկարում ԿԲ ակնկալում է գործազրկության մակարդակի 0,2-0,3 տոկոսային կետով տարեկան նվազում` մինչև 16%:
Այդ մասին նշվում է ԿԲ դրամավարկային քաղաքականության 2018 թ. 3-րդ եռամսյակի ծրագրում, որը հրապարակվել է օգոստոսի վերջին, որտեղ 2018 թվականին գործազրկության մակարդակի նվազումը պամանավորված է տնտեսական աճի տեմպերի ակնկալվող 5,6-6,9% սահմաններում, ներդրումների խթանմանը նպատակաուղղված կառավարության քաղաքականությամբ, իրականացվող ենթակառուցվածքային բարեփոխումներով:
2017 թվականին ԿԲ-ն գործազրկության մակարդակը կանխատեսել էր 17,9% մակարդակում` միջնաժամկետ հեռանկարում տարեկան 0,3-0,5 տոկոսային կետով հետագա նվազմամբ` մինչև 17,4-17,6%: ԿԲ այդ կանխատեսումը գրեթե համընկել է տարվա արդյունքներով փաստացի արձանագրված ցուցանիշին` 17,8%:
Վիճակագրական տվյալների համաձայն, 2016 թվականին Հայաստանում գործազրկության մակարդակը կազմել է 18%` 2015թ. 18,5% դիմաց: 2018թ. I եռամսյակի գործազրկության մակարդակի արդյունքները Վիճակագրական կոմիտեն հրապարակել է հուլիսին` նշելով ինչպես հին, այնպես էլ նոր մեթոդաբանույամբ հաշվարկված տվյալները` 17,6% (2017թ. I եռամսյակի 19% դիմաց); նորով` 20,6% (2017թ. I եռամսյակի 21,8% դիմաց), ընդ որում, կին գործազուրկները կազմել են 19,8%, իսկ տղամարդիկ` 21,2%: Հաշվարկի նոր մեթոդաբանությունը հաշվի չի առնում տնային տնտեսությունում զբաղվածներին:
Նշենք, որ ՀԲ կանխատեսման համաձայն, 2018 թվականին Հայաստանում գործազրկության մակարդակը կկազմի 18,1%: Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ չքավորության մակարդակը (գնողունակության 5.5 դոլար պարիտետի պայմաններում) 2018թ. կարող է հասնել 38,2%` 2019թ. մինչև 36,8% նվազմամբ, իսկ 3.2 դոլար գնողունակության պարիտետի պայմաններում աղքատության մակարդակը 2018-2019թթ. կարող է նվազել 10,1%- 9,1%: