Երեքշաբթի, 11 Սեպտեմբերի 2018 11:06
Ալեքսանդր Ավանեսով

ԱԺ-ն վավերացրել է օդային հաղորդակցության շուրջ հայ-սինգապուրյան համաձայնագիրը

ԱԺ-ն վավերացրել է օդային հաղորդակցության շուրջ հայ-սինգապուրյան համաձայնագիրը

Արմինֆո.Սեպտեմբերի 11-ին հերթական նիստում Ազգային ժողովը վավերացրել է Հայաստանի և Սինգապուրի կառավարությունների միջև օդային հաղորդակցության շուրրջ համաձայնագիրը:

 

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուքչյանի ասելով, փաստաթուղթը կնպաստի ավիացիայի բնագավառում միջպետական հարաբերությունների պատշաճ իրավական կարգավորմանը, կապահովի անհրաժեշտ իրավական հիմք և կանխատեսելի պայմաններ ավիաընկերությունների աշխատանքի համար: Համաձայնագիրը նաև ենթադրում է  անհրաժեշտ պայմաններ ստեղծելու  պարտավորություններ երկու կողմերի ավիաընկերությունների միջև անսահմանափակ առևտրային գործունեության իրականացման  համար:

 

Նույն օրը խորհրդարանը վավերացրել է օդային հաղորդակցության շուրջ հայ-տաջիկական համաձայնագիրը, որը թույլ կտա աշխուժացնել առևտրատնտեսական հարաբերությունները Կենտրոնական Ասիայի այդ երկրի հետ, կնպաստի գործարար կապերի և զբոսաշրջության զարգացմանը: