Երեքշաբթի, 11 Սեպտեմբերի 2018 11:13
Ալեքսանդր Ավանեսով

Ազգային ժողովը վավերացրել է  ՀՀ կառավարության և ՄԱԿ պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև համաձայնագիրը

Ազգային ժողովը վավերացրել է  ՀՀ կառավարության և ՄԱԿ պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև համաձայնագիրը

Արմինֆո.Ազգային ժողովը սեպտեմբերի 11-ի նիստում վավերացրել է  ՀՀ կառավարության և ՄԱԿ պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև համաձայնագիրը:

 

Հայաստանի գյուղնախարար Արթուր Խաչատրյանի ասելով, փաստաթղթի վավերացումը թույլ կտա իրագործել գյուղատնտեսության ոլորտում նախանշված համատեղ ծրագրերը: Բացի այդ, հնարավորություն կլինի լուծել լոգիստիկային առնչվող որոշ խնդիրներ: Մասնավորապես, հայկական կողմը տարածք կտրամադրի, սատարելով կազմակերպության մասնակիցներին, որպեսզի նրանց համար ավելի հեշտ լինի մուտք գործել Հայաստան և անարգել բեռներ փոխադրել: Բացի այդ, Հայաստանը կառույցին կօգնի տեղական մասնագետների ընտրության և հարկային պարտավորությունների կատարման գործում: