Երեքշաբթի, 11 Սեպտեմբերի 2018 11:19
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանի խորհրդարանը վավերացրել է աշխատանքային միգրացիայի կարգավորման շուրջ հայ-բուլղարական համաձայնագիրը

Հայաստանի խորհրդարանը վավերացրել է աշխատանքային միգրացիայի կարգավորման շուրջ հայ-բուլղարական համաձայնագիրը

Արմինֆո.Սեպտեմբերի 11-ի նիստում Հայաստանի խորհրդարանը վավերացրել է աշխատանքային միգրացիայի կարգավորման շուրջ հայ-բուլղարական համաձայնագիրը, որն ստորագրվել է 2018 թվականի փետրվարի 12-ին:

 

Համաձայնագիրը նախատեսում է տնտեսության հատվածներում աշխատուժի ներմուծման պարզեցում: Այն կառնչվի Բուլղարիայի և Հայաստանի այն քաղաքացիներին, որոնք ունեն աշխատանքային պայմանգրեր և մեկ տարի ժամկետով մյուս երկրի տարածքում գտնվելու թույլտվություն` մինչև 3 տարի երկարաձգման հնարավորությամբ: Կարգավորվում է նաև մինչև 9 ամիս երկու երկրների միջև սեզոնային աշխատողների փոխանակումը: Համաձայնագրի իրական կիրառման համար 6 ամսվա ընթացքում պետք է մշակվեն և ստորագրվեն դրա կիրառման ընթացակարգերը: