Արմինֆո. Սեպտեմբերի 11-ի նիստում Ազգային ժողովը ՀՀ ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում հաստատել է Մարտին Գալստյանի թեկնածությունը:
Մեկ օր առաջ ներկայացնելով Կենտրոնական բանկում իր աշխատանքի տեսլականը` Մարտին Գալստյանը նշել է, որ Հայաստանի բանկային համակարգը կայուն է և բավականին կապիտալիզացված: Նրա ասելով, Հայաստանի բանկային համակարգի ծառայությունները մատչելի նեն բնակչության և տնտեսական գործակալների համար, իսկ շուկայի մրցակցության բարձր մակարդակը թույլ է տալիս նվազեցնել ակտիվ և պասիվ գործառնությունների տոկոսադրույքների սպրեդը և բարձրացնել գործունեության արդյունավետությունը: Նրա ասելով, որպես արդյունք` Հայաստանը խուսափել է բանկային ճգնաժամերից, ոչ մի բանկ չի բախվել վճարունակության խնդրին: Ավելին, Մարտին Գալստյանի հավաստմամբ, իրականացված բարեփոխումների հաշվին համակարգի ցուցանիշների մակարդակն աննախադեպ է, քանի որ երկրի ՀՆԱ նկատմամբ բանկային համակարգի ակտիվների հարաբերակցությունը հասել է 80 տոկոսի, իսկ վարկ/ավանդներինը` 45 տոկոսի:
Ընդ որում, Մարտին Գալստյանն ընդգծել է, որ իր որոշումներում հենվելու է բացառապես փաստերի վրա: Նա նշել է, որ պաշտոնում հաստատվելու դեպքում պատրաստ է իր ողջ ջանքերն ուղղորդել Հայաստանի տնտեսության ամրապնդմանը, նրա մրցունակության բարձրացմանը: «Վերջին տարիների մեր հետազոտությունները ցույց են տվել, որ վարկերի և ավանդների տոկոսադրույքներն զգալիորեն նվազել են: Հատկապես` վարկերինը՚, - պարզաբանել է Գալստյանը, նշելով, որ բանկային համակարգի շահութաբերությունը կազմում է 6-7 տոկոս, իսկ մարժան` 1 տոկոս: Նա ընդսմին հավելել է, որ բանկերը հետապնդում են որոշակի ֆինանսական շահեր, իսկ ստեղծված իրավիճակում տոկոսադրույքները շարունակում են նվազել: Դա, իր հերթին, կարող է հանգեցնել բանկերի եկամտգաբերության մակարդակի հետագա նվազման, ինչն, իր հերթին, կստեղծի որոշակի ռիսկեր` երկրի բանկային համակարգում լրացուցիչ ներրդումների ներգրավման տեսանկյունից: Մարտին Գալստյանն ընդգծել է, որ չափազանց բացասաբար է վերաբերվում այդ գործընթացին: Հավելենք, որ Մարտին Գալստյանը ղեկավարել է Հայաստանի ԿԲ «Դիլիջան՚ ուսումնահետազոտական կենտրոնը: