Արմինֆո. Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2018թ. հունվար-օգոստոս ամիսներին նվազել են 10,6%` մինչև2.070 մլրդ դոլար: Տարեկան կտրվածքով (2018թ. օգոստոսից մինչև 2017թ. օգոստոս) այդ ցուցանիշը կրճատվել է 4,9%-ով:
ՀՀ կենտրոնական բանկի տվյալներով, պահուտների կառուցվածքում 2.067 մլրդ դոլար SDR արտաքին ակտիվներն են, որոնք տարեկան կտրվածքով կրճատվել են 5%, իսկ միայն հունվար-օգոստոս ամիսներին` 10,4%: ԱՄՀ-ում SDR բաժինը կազմել է 3 մլն դոլար, տարեկան կտրվածքով ավելանալով 3,2 անգամ, սակայն միայն այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին կրճատվելով 58,4%, ընդ որում, առավել կտրուկ անկումը բաժին է ընկել հուլիս-օգոստոս ամիսներին:
Ուշագրավ է, որ համախառն միջազգային պահուստների 1-ին եռամսյակում 3,5%-ից մինչև 2-րդ եռամսյակում նվազման դինամիկայի արագացումից հետո հուլիս-օգոստոս ամիսներին աճել է 3,9%, որն ուղեկցվել է SDR արտաքին ակտիվների 4% աճով` ԱՄՀ-ում SDR բաժնի 45,4% անկման պայմաններում:
`
Համեմատության համար նշենք, որ 2017թ. հունվար-օգոստոսին համախառն միջազգային պահուստները կրճատվել էին 1,3%: Դրանց կառուցվածքում SDR արտաքին ակտիվները նվազել են 1,1%, իսկ SDR բաժինն ԱՄՀ-ում` 72,8%: Իսկ տարեկան դինամիկան այդ պահին (2017թ. օգոստոսին 2016թ. օգոստոսի համեմատ) հետևյալ տեսքն ուներ. Համախառն միջազգային պահուստներն ավելացել են 27,8%, SDR արտաքին ակտիվների բաժնի 2,3 անգամ աճի պայմաններում: Ընդ որում, համախառն միջազգային պահուստների 1-ին եռամսյակում 6,9%-ից մինչև 2-րդ եռամսյակում 1,8% նվազման դինամիկայի դանդաղումից հետո 2017թ. հուլիս-օգոստոսին հետևել է այդ ցուցանիշի 7,9% աճ, որն ուղեկցվել է SDR արտաքին ակտիվների 8,3% աճով` ԱՄՀ-ում SDR բաժնի 87% անկման պայմաններում:
Հիշեցնենք, որ 2017 թվականին Հայաստանի համախառն միջազգային պահուստները կազմել են 2.314 մլրդ դոլար: Դրանց առյուծի բաժինը` 2.307 մլրդ դոլար, բաժին է ընկել SDR արտաքին ակտիվներին, իսկ ԱՄՀ-ում SDR բաժինը կազմել է 7.2 մլան դոլար: Մեկ տարում ՀՄՊ մեծությունն աճել է 4,5% (2016թ. 24,2% աճի դիմաց), նույնքան ավելացել են SDR արտաքին ակտիվները, իսկ SDR բաժինը մեկ տարում աճել է 1,6 անգամ (2016թ. 21,8% աճի դիմաց): Եռամսյակի կտրվածքով դինամիկան եղել է հետևյալը. 2017թ. I եռամսյակում ՀՄՊ կրճատվել են 6,9%` ԱՄՀ-ում SDR 97,1% անկման պայմաններում; II եռամսյակում ՀՄՊ անկումը դանդաղել է մինչև 1,8%` ԱՄՀ-ում SDR բաժնի 73 անգամ թռիչքի պայմաններում; III եռամսյակում ՀՄՊ աճել են 3,8%` SDR արտաքին ակտիվների գրեթե համանման աճի և ԱՄՀ-ում SDR բաժնի 87,9% անկման պայմաններում; IV եռամսյակում ՀՄՊ 9,5% աճն ուղեկցվել է SDR արտաքին ակտիվների համանման աճով ԱՄՀ-ում SDR բաժնի 8 անգամթռիչքի պայմաններում: Հայաստանի համախառն միջազգային պահուստներում բանկային ոսկու բաժինը զրոյացվել է դեռևս 2003 թվականի դեկտեմբերին: