Արմինֆո. «Հարավկովկասյան երկաթուղիե ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն խորհրդակցության ընթացքում ամփոփել է 2018 թվականի օգոստոսի աշխատանքի արդյունքները:
Ինչպես նշել է տնօրենը, հաշվետու շրջանում պահպանվեց փոխադրումների աճի դրական դինամիկան՝ ինչպես նախատեսված, այնպես էլ անցյալ տարվա ցուցանիշների հետ համեմատ:
Վիճակագրական տվյալների համաձայն, երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը գերազանցեց անցյալ տարվա շեմը 17,3%-ով, նետտո բեռնաշրջանառությունը՝ 22,9%-ով, իսկ բեռնումն ավելացել է 19,4%-ով:
Երկաթուղային ճանապարհով արտահանումը ծրագրված ցուցանիշը գերազանցեց 8,2%-ով, իսկ 2017 թվականի օգոստոսի մակարդակը՝ 20,7%-ով: Բեռնափոխադրումները տեղական հաղորդակցությունում ցուցադրել են 17,6% և 19,1%-նոց աճ: Իսկ երկաթուղային ներմուծման ծավալը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ ավելացել է 12%-ով:
2017 թվականի հետ համեմատ աճ է գրանցվել գնացքի միջին քաշի, լոկոմոտիվի միջին օրական արտադրողականության և վազքի, տեղամասային և տեխնիկական արագությունների գծով:
Խոսելով գնացքների շարժի մասին՝ ՀԿԵ գլխավոր տնօրենը նկատել է, որ 2018 թվականի օգոստոսին երկաթուղին սպասարկել է 1244 գնացք, որից 1226-ը՝ ըստ չվացուցակի: Սերգեյ Վալկոն արձանագրեց ներհանրապետական էլեկտրագնացքների և միջազգային գնացքների չվացուցակների կատարելագործումը:
Ընկերության ղեկավարը հատուկ կարևորել է անվտանգության հարցը, նշելով, որ 2018 թվականի հաշվետու շրջանում գծի գնահատականը բարելավվել է՝ կազմելով 71 միավոր, իսկ երկաթուղում չեն գրանցվել անբավարար գնահատական ունեցող կիլոմետրեր կամ հատվածներ: Հաշվետու ամսում շարունակվել է գծի վերանորոգումը, կոճերի տեղադրումը: Օրինակ, տեղադրվել է 4020 կոճ, շարունակվում է էլեկտրաֆիկացման և էներգամատակարարման, ինչպես նաև կապի և հեռամեխանիկայի տնտեսությունների արդիականացումը:
Ուղևորափոխադրումների ոլորտի վերաբերյալ Սերգեյ Վալկոն հայտնել է, որ 2018 թվականի օգոստոսին փոխադրվել է 57,4 հազար ուղևոր, ինչը էապես գերազանցում է 2017 թվականի ցուցանիշը: Ընկերության առաջնային խնդիրների շարքում «ՀԿԵե ՓԲԸ գլխավոր տնօրենը նշել է բեռնա- և ուղևորափոխադրումների նոր ծավալների ներգրավվումը, բյուջեի եկամտային և ծախսային հոդվածների բալանսի ապահովումը, ձմեռային շրջանում աշխատանքին նախապատրաստումը:
«ՀԿԵե ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներե ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: