Ուրբաթ, 14 Սեպտեմբերի 2018 16:36
Ալեքսանդր Ավանեսով

Բոլոր ներդրողներին հրավիրում ենք մասնակցելու այն թռիչքին, որին պատրաստվում է ՀՀ-ն. Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպել է MEDEF-ի ներկայացուցիչներին

Բոլոր ներդրողներին հրավիրում ենք մասնակցելու այն թռիչքին, որին պատրաստվում է ՀՀ-ն. Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպել է MEDEF-ի ներկայացուցիչներին

Արմինֆո Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիա: Կառավարության ղեկավարն այցի երկրորդ օրը սկսել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժումե կազմակերպության (MEDEF) անդամների հետ հանդիպումով:

 

Կազմակերպությունը միավորում է Ֆրանսիայի շուրջ 7200 ընկերությունների, որոնք գործունեություն են ծավալում տարբեր ոլորտներում և օժանդակում վերջիններիս դուրս գալ արտասահմանյան շուկաներ:

 

Կազմակերպության խորհրդի նախագահ Ֆիլիպ Դելյորը, ողջունելով վարչապետին, համոզմունք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի այցը կլինի արդյունավետ ու կնպաստի Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության ընդլայնմանը: Ֆիլիպ Դելյորը նշել է, որ հաշվի առնելով երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական կապերի առկայությունը` MEDEF-ը շահագրգռված է տնտեսական համագործակցության զարգացմամբ, ընդլայնմամբ, երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի խորացմամբ ու պատրաստ է այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ տանել:

 

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտն իր հերթին նշել է, որ Հայաստանը հարուստ է մարդկային կապիտալով և ֆրանսիական կազմակերպությունների ուշադրությունը հրավիրեց այդ փաստի վրա: Նրա խոսքով` Հայաստան ներդրումային ծրագրերով գնալու դեպքում այդ ներուժը կնպաստի հաջող գործունեության ապահովմանը:

 

Իր խոսքում վարչապետն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին և կառավարության տնտեսական գործունեության առաջնահերթություններին: «Հայաստանում տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխություն, որը ոչ միայն քաղաքական, այլև արժեքների հեղափոխություն է: Կարևոր է ընդգծել, որ մեծ հաշվով այս հեղափոխությունն իմաստ չի ունենա, եթե մենք չկարողանանք հասնել Հայաստանում տնտեսական հեղափոխության: Այդ առումով հիմա իսկապես մեր հեղափոխության ամենակարևոր շրջափուլն է, և պետք է ապահովենք տնտեսական ճեղքում Հայաստանի Հանրապետության համարե,- ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ պետք է հստակ կանոններ լինեն տնտեսական գործունեության համար: «Մենք այդ կանոնները բազմիցս հայտարարել ենք, բայց ենթադրում եմ, որ տնտեսական ավանդույթների բերումով դեռևս ոչ բոլորն են դրանց հավատում: Վարչապետ ընտրվելուց հետո հրավիրել եմ գործարարների շրջանակի և արել հետևյալ հայտարարությունը. որևէ գործարար շրջանակ ազատված է որևէ կոռուպցիոն պարտավորությունից: Եվ մենք տնտեսական գործունեություն ծավալողների հետ հարաբերություններում ունենք ընդամենը երկու պայման և երկու շահագրգռություն. գործունեությունը պետք է լինի օրենքին լիարժեք համապատասխան և մենք բոլորին կաջակցենք, որպեսզի նրանք հնարավորինս շատ աշխատատեղեր ստեղծեն և, իհարկե, հարկեր վճարեն: Եվ մենք ի գիտություն ենք ընդունել բիզնեսից եկող ազդակները, որ այդ օրենսգիրքը տնտեսական գործունեությունը բարդացնող է և հիմա ձեռնարկել ենք Հարկային օրենսգրքի բարեփոխումներե,- նշել է վարչապետը` հավելելով, որ կառավարությունն այսօր բախվում է մեկ այլ խնդրի հետ, որը կապված է նախկինում եղած քաղաքականության հետ: «Մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ բազմաթիվ ընկերություններ ստիպված են եղել գործել այն տրամաբանության շրջանակում, որում եղել են տնտեսական կոռուպցիան, հովանավորչությունն ու մենաշնորհները: Վարչապետի կարգավիճակում իմ առաջին գործողություններից մեկը եղել է «Քարֆուրե սուպերմարկետ այցը, որովհետև այն միակ սուպերմարկետն էր, որ տվյալ պահին գործում էր օրենքին համապատասխան: Այդ մենության արդյունքում հսկայական սուպերմարկետը սկսել էր փոքրանալու մի գործընթաց, և հիմա կարող եմ ասել, որ այդ գործընթացը կանգնած է և երաշխավորված է ընդլայնվելու գործընթացը, որովհետև բոլոր սուպերմարկետներն այսօր գործում են օրենքին համապատասխան և այլ կերպ չի էլ կարող լինելե,- ընդգծել է կառավարության ղեկավարը` հավելելով, որ գործադիրը հիմա ստիպված է մի շարք հարցեր պարզաբանել աշխարհի ամենատարբեր երկրներից Հայաստանում գործունեություն ծավալող ընկերությունների հետ:

 

Նիկոլ Փաշինյանի խոսքով, սակայն, գործադիրի գործողությունների նպատակը որևէ բան ավերելը չէ, այլ այդ ընկերությունների հետ համագործակցության պայմաններում Հայաստանի շահը ներառելը և փոխգործակցությունն ավելի արդյունավետ դարձնելը: «Երբ ինչ-որ ոլորտում կան խնդիրներ, պետք է հասկանալ, թե ինչ սխալներ են արել կառավարությունը կամ ընկերությունները: Շատ դեպքերում ընկերությունների և կառավարության միջև կնքված գործարքներում Հայաստանի Հանրապետության և ժողովրդի շահն ընդհանրապես հաշվի չի առնվել: Եվ սրանում ընկերությունների մեղքն ընդհանրապես չեմ տեսնում, որովհետև նա պետք է իր շահերից հանդես գա, և պետության ու ժողովրդի շահերը պետք է պաշտպանեին այն պաշտոնյաները, որոնք բանակցում էին Հայաստանի անունից: Բայց մի շարք պայմանագրեր ուսումնասիրելով` հասկանում ենք, որ պաշտոնյաները հանդես են եկել անձնական, կլանային և, թույլ տվեք ասել, մաֆիոզ շահերից: Եվ այս իրավիճակները պարզելու համար պետք է հասկանանք հարցերը, գտնենք պատասխանները, հակառակ դեպքում կունենանք վերնագիր առանց բովանդակության: Մենք ուզում ենք ազնվացնենք մեր հարաբերություններն ընկերությունների հետ: Հասկանում ենք, որ յուրաքանչյուր ընկերություն պետք է պաշտպանի իր շահերը, բայց ուզում ենք ընդգծել, որ Հայաստանի շահերը պաշտպանողի աթոռն այլևս ազատ չէ: Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, նաև այդ ընկերությունների գործունեության հեռանկարները մշուշոտ կլինեն. առաջացել են փոսեր, որոնցից համատեղ պետք է դուրս գանքե,- նշել է վարչապետը:

 

Անդրադառնալով կառավարության տնտեսական տեսլականին` Նիկոլ Փաշինյանն ասել է, որ գործադիրի նպատակն է Հայաստանն ագրարային երկրից վերածել բարձր տեխնոլոգիական երկրի: «Եվ սա ընդամենը ամբիցիա չէ, որովհետև նրանք, ովքեր գիտեն Հայաստանը, գիտեն, որ այդպիսի կառուցվածք ունեցող տնտեսության համար մեծ մարդկային ռեսուրս կա և դրա նախադրյալները ստեղծված են: Վերջերս հրապարակված Գլոբալ ինովացիոն զեկույցում այս հանգամանքը հստակ ընդգծված է: Հայաստանն ինովացիաների մակարդակով այսօր գտնվում է ցածր տեղում, իսկ մարդկային ինովացիոն ընդունակությունների առումով շատ բարձր տեղում է: ՏՏ ոլորտը Հայաստանում դինամիկ զարգանում է. արդեն իսկ տարբեր ընկերություններ հետաքրքրություն ունեն գործունեություն ծավալելու մեր երկրում բարձր տեխնոլոգիական արտադրանքի ոլորտում: Մենք բոլոր ներդրողներին հրավիրում ենք մասնակցելու այն թռիչքին, որին պատրաստվում է Հայաստանի Հանրապետությունըե,- ասել է վարչապետը` երաշխավորելով, որ ՀՀ կառավարությունը հակված է բոլոր խնդիրները լուծել բաց, անկեղծ, ազնիվ երկխոսության պայմաններում, որովհետև Հայաստանում տնտեսական ցանկացած գործունեության հաջողությունը Հայաստանի կառավարության, Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հաջողությունն է: «Ուզում եմ հավաստիացնել, որ հարաբերությունների այն ձևը, որ կունենա որևէ ներդրող ՀՀ կառավարության հետ, երկխոսությունն է, ազնվությունը և օրինականությունը: Հայաստանի կառավարությունում տնտեսական գործունեությամբ զբաղվողները մրցակիցներ չեն ունենա, որովհետև ՀՀ-ում նրանք, ովքեր զբաղվում են բիզնեսով, պետք է քաղաքականությամբ չզբաղվեն, իսկ նրանք, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, պետք է բիզնեսով չզբաղվեն: Հայաստանի կառավարությունն ի վիճակի է կարճ ժամանակաշրջանում այս պայմանն ապահովել, որովհետև ունի հայ ժողովրդի լիարժեք վստահությունը: Մենք այդ վստահությունը որևէ գումարի և որևէ նյութական արժեքի հետ չենք փոխի, որովհետև ընդհանրապես աշխարհում չկա այնքան փող և ոսկի, որ համարժեք լինի այն արժեքին, որ ստեղծվել է մեր հեղափոխության արդյունքում: Այս իրավիճակը մեծ հնարավորություն է բոլորիս համար, և համոզված եմ, որ այն չի արժեզրկվի, չի մսխվի և չի կորսվի: Եվ ուրեմն բոլորիդ հրավիրում եմ մեծ երկխոսության մեծ ապագայի մասինե,- նշել է վարչապետ Փաշինյանը:

 

Այնուհետև ՀՀ կառավարության ղեկավարը պատասխանել է MEDEF-ի անդամների մի շարք հարցերի, որոնք վերաբերել են տարածաշրջանային տնտեսական իրավիճակին, առկա ենթակառուցվածքներին, մեր երկրում էներգետիկայի, ճանապարհաշինության, սննդի արդյունաբերության, դեղագործության, աղբի վերամշակման և այլ ոլորտներում գործունեություն ծավալելու հնարավորություններին և հեռանկարներին:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Բրենդան Հանրահան. Հայաստանն ու ԱՄՆ-ը տեխնոլոգիական ոլորտում երկկողմ համագործակցության մեծ ներուժ ունենԲրենդան Հանրահան. Հայաստանն ու ԱՄՆ-ը տեխնոլոգիական ոլորտում երկկողմ համագործակցության մեծ ներուժ ունեն
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 8-12-ն ավելի ակտիվորեն իրականացվել են ռուբլով գործարքներ, քան՝ դոլարովՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 8-12-ն ավելի ակտիվորեն իրականացվել են ռուբլով գործարքներ, քան՝ դոլարով
Հայաստանն ԱՄՆ-ին առաջարկել է նախաձեռնել TRIPP նախագծի իրականացման ճանապարհային քարտեզի մշակումըՀայաստանն ԱՄՆ-ին առաջարկել է նախաձեռնել TRIPP նախագծի իրականացման ճանապարհային քարտեզի մշակումը
Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025թ. սեպտեմբերի դրությամբ նվազել է մինչեւ 74%Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025թ. սեպտեմբերի դրությամբ նվազել է մինչեւ 74%
5․092․062 դրամ «Հույսի կամուրջ» ՀԿ-ին․ սեպտեմբերի շահառուն «Մունք» տեխնոդպրոցն է5․092․062 դրամ «Հույսի կամուրջ» ՀԿ-ին․ սեպտեմբերի շահառուն «Մունք» տեխնոդպրոցն է
 Գյուղական տարածքների զարգացման LEADER պիլոտային ծրագիրը կընդգրկի Հայաստանի եւս երեք մարզ Գյուղական տարածքների զարգացման LEADER պիլոտային ծրագիրը կընդգրկի Հայաստանի եւս երեք մարզ
ԲՏԱ նախարարությունում քննարկվել են Հայաստանը տարածաշրջանային Web3 կենտրոնի վերածմանն ուղղված քայլերըԲՏԱ նախարարությունում քննարկվել են Հայաստանը տարածաշրջանային Web3 կենտրոնի վերածմանն ուղղված քայլերը
ՊԵԿ նախագահ. Հայաստանի Մաքսային ծառայությունը կգործի ՊԵԿ նախագահ. Հայաստանի Մաքսային ծառայությունը կգործի "Թրամփի երթուղում"
Երևանում ընթանում է ԱԲ և մեքենայական ուսուցման միջազգային համաժողովԵրևանում ընթանում է ԱԲ և մեքենայական ուսուցման միջազգային համաժողով
Երևանում կկայանա հերթական ամենամյա Բանկային համաժողովըԵրևանում կկայանա հերթական ամենամյա Բանկային համաժողովը
ՊԵԿ. Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը վերաբերելու է բացառապես ոչ ռեզիդենտներինՊԵԿ. Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը վերաբերելու է բացառապես ոչ ռեզիդենտներին
Հայաստանի նախագահ. Երկրի բյուջեի քսանհինգ տոկոսը գնում է սպառազինությանըՀայաստանի նախագահ. Երկրի բյուջեի քսանհինգ տոկոսը գնում է սպառազինությանը
Գևորգ Պապոյան. Գևորգ Պապոյան. "Թրամփի ուղին", փաստորեն,  հասել է գործնական մակարդակի
Դրական կողմերն ավելի շատ են, քան՝ բացասական. Հայաստանի ֆինանսների նախարարը՝ Թուրքիայի հետ սահմանի բացման մասինԴրական կողմերն ավելի շատ են, քան՝ բացասական. Հայաստանի ֆինանսների նախարարը՝ Թուրքիայի հետ սահմանի բացման մասին
Բոլոր համեմատությունները մեր օգտին են. Հայաստանի ֆինանսների նախարարը կոչ է անում բնակչությանը չահաբեկել պետական պարտքովԲոլոր համեմատությունները մեր օգտին են. Հայաստանի ֆինանսների նախարարը կոչ է անում բնակչությանը չահաբեկել պետական պարտքով
Վահե Հովհաննիսյան. 2026 թվականին Հայաստանում կկրկնապատկվի մասնակցային բյուջետավորման ծրագրերի ֆինանսավորումըՎահե Հովհաննիսյան. 2026 թվականին Հայաստանում կկրկնապատկվի մասնակցային բյուջետավորման ծրագրերի ֆինանսավորումը
Վճարի՛ր հաշիվն Idram&IDBank-ով, ստացի՛ր idcoin-երՎճարի՛ր հաշիվն Idram&IDBank-ով, ստացի՛ր idcoin-եր
ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյան հայտարարել է Հայաստանին 145 մլն դոլար հատկացնելու մասին՝ Թրամփի ուղու իրականացման համարԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյան հայտարարել է Հայաստանին 145 մլն դոլար հատկացնելու մասին՝ Թրամփի ուղու իրականացման համար
Կարգավորիչը երկարաձգել է Կարգավորիչը երկարաձգել է "Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ բնական գազի բաշխման լիցենզիայի գործողության ժամկետը
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու հնարավորություններըՀայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու հնարավորությունները
Մարկ Արենի՝ «Շերլոք Հոլմսի նոր արկածները» գրքի շնորհանդեսըՄարկ Արենի՝ «Շերլոք Հոլմսի նոր արկածները» գրքի շնորհանդեսը
Անհուսալի վարկերի մարումն արդեն շուրջ 1 մլրդ դրամ է նստել Հայաստանի պետական գանձարանի վրաԱնհուսալի վարկերի մարումն արդեն շուրջ 1 մլրդ դրամ է նստել Հայաստանի պետական գանձարանի վրա
ԲՏԱ նախարարությունում կայացել է հանդիպում Համաշխարհային բանկի պատվիրակության հետ. քննարկումների կենտրոնում ՊՀԱԾ4 ծրագիրն էԲՏԱ նախարարությունում կայացել է հանդիպում Համաշխարհային բանկի պատվիրակության հետ. քննարկումների կենտրոնում ՊՀԱԾ4 ծրագիրն է
Մոնղոլական կողմից հայկական կողմին տրամադրվող զիջումները կծածկեն արտահանման 98%-ը. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր համաձայնագրի նախագծինՄոնղոլական կողմից հայկական կողմին տրամադրվող զիջումները կծածկեն արտահանման 98%-ը. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր համաձայնագրի նախագծին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկել են էներգետիկ ոլորտում Իրանի հետ համագործակցության հարցերՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկել են էներգետիկ ոլորտում Իրանի հետ համագործակցության հարցեր
Հայաստանը 7,5 մլն դոլար կուղղի Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի կանոնադրական կապիտալի բաժնետոմսերի բաժանորդագրությանըՀայաստանը 7,5 մլն դոլար կուղղի Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի կանոնադրական կապիտալի բաժնետոմսերի բաժանորդագրությանը
Հայաստանը ԵՆԲ-ից 50 մլն եվրո վարկ է վերցնում Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացման համարՀայաստանը ԵՆԲ-ից 50 մլն եվրո վարկ է վերցնում Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացման համար
ԵՆԲ-ը հանդես է եկել ԵՆԲ-ը հանդես է եկել "Հյուսիս-Հարավ" ծրագրի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության ֆինանսավորման շուրջ համաձայնագրի որոշ դրույթների հստակեցման նախաձեռնությամբ
Հայաստանն ու Իրանը քննարկել են նավթագազային ճյուղում համագործակցության խորացման հեռանկարներըՀայաստանն ու Իրանը քննարկել են նավթագազային ճյուղում համագործակցության խորացման հեռանկարները
Փոխվարչապետը խոստացել է քննարկել Հայաստանում շաքարի օգտագործումը նվազեցնելու վերաբերյալ պատգամավորի առաջարկըՓոխվարչապետը խոստացել է քննարկել Հայաստանում շաքարի օգտագործումը նվազեցնելու վերաբերյալ պատգամավորի առաջարկը
20 մլն դրամ՝ արցախցի ուսանողներին, 10 մլն դրամ՝  արցախցի փոքրիկների մանկապարտեզի համար. IDBank20 մլն դրամ՝ արցախցի ուսանողներին, 10 մլն դրամ՝  արցախցի փոքրիկների մանկապարտեզի համար. IDBank
Դավիթ Անանյանը պատմել է Դավիթ Անանյանը պատմել է "Խաղաղության խաչմերուկ" նախագծի մասին
Կոնվերս Բանկ. Կանաչ և էներգաարդյունավետ վարկավորում բիզնեսինԿոնվերս Բանկ. Կանաչ և էներգաարդյունավետ վարկավորում բիզնեսին
ՍԱՏՄ. ևս 11 կազմակերպության տրվել է Ռուսաստան ծաղիկ արտահանելու արտոնագիրՍԱՏՄ. ևս 11 կազմակերպության տրվել է Ռուսաստան ծաղիկ արտահանելու արտոնագիր
Բիզնես՝ զրոյից. Stepanyans Gastro YardԲիզնես՝ զրոյից. Stepanyans Gastro Yard
Երևանում կանցկացվի Երևանում կանցկացվի "Ճանաչիր Հայաստանը" փառատոնը՝ ներքին զբոսաշրջության հանրայնացման նպատակով
Դեպի Ռուսաստանի հետ սահման տանող Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի հատվածներից մեկում երթևեկությունը կաթվածահար է եղել՝ սողանքից հետոԴեպի Ռուսաստանի հետ սահման տանող Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի հատվածներից մեկում երթևեկությունը կաթվածահար է եղել՝ սողանքից հետո
Ինչ կփոխվի հայկական բիզնեսի համար նոյեմբերի 1-ից. պատրաստվում ենք ապրանքների հետագծելիության նոր կանոններինԻնչ կփոխվի հայկական բիզնեսի համար նոյեմբերի 1-ից. պատրաստվում ենք ապրանքների հետագծելիության նոր կանոններին
Մի դրամի ուժը 5 տարեկան էՄի դրամի ուժը 5 տարեկան է
ԱրարատԲանկ և «4090 Բարեգործական» հիմնադրամ. 2309 մետր երկրից վերԱրարատԲանկ և «4090 Բարեգործական» հիմնադրամ. 2309 մետր երկրից վեր
Մարտին Գալստյան. կրիպտոակտիվների հետ աշխատելու բանկերի պատրաստակամությունը կախված է նրանց ռիսկ-ախորժակիցՄարտին Գալստյան. կրիպտոակտիվների հետ աշխատելու բանկերի պատրաստակամությունը կախված է նրանց ռիսկ-ախորժակից
Մարտին Գալստյան. 2025 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4,9-5,3 տոկոս, սակայն վերջին ամիսներին նկատվող միտումներն ազդարարում են աճի ավելի բարձր տեմպերի հասնելու մասինՄարտին Գալստյան. 2025 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4,9-5,3 տոկոս, սակայն վերջին ամիսներին նկատվող միտումներն ազդարարում են աճի ավելի բարձր տեմպերի հասնելու մասին
ՀԷՑ ՓԲԸ-ը հանդես է եկել բաշխման ցանցին միացման հերթերի վերաբերյալ հայտարարությամբՀԷՑ ՓԲԸ-ը հանդես է եկել բաշխման ցանցին միացման հերթերի վերաբերյալ հայտարարությամբ
Փաշինյանի մոտ քննարկել են 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակներըՓաշինյանի մոտ քննարկել են 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակները
idcoin-ներ և շահավետ հիփոթեքներ. IDBank-ը՝ TOON EXPO YEREVAN 2025-ինidcoin-ներ և շահավետ հիփոթեքներ. IDBank-ը՝ TOON EXPO YEREVAN 2025-ին
ՀՀ ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Իրանի դեսպանին հարկային և մաքսային ոլորտներում արդյունավետ համագործակցության համարՀՀ ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Իրանի դեսպանին հարկային և մաքսային ոլորտներում արդյունավետ համագործակցության համար
MacBook Air-ից մինչև ճամփորդություն՝ Ձեր կանոններով. արշավ C360 Visa քարտապանների համարMacBook Air-ից մինչև ճամփորդություն՝ Ձեր կանոններով. արշավ C360 Visa քարտապանների համար
Երևանի քաղաքապետարանը կառուցապատողներին հարկային արտոնություններ է առաջարկել անավարտ օբյեկտների համարԵրևանի քաղաքապետարանը կառուցապատողներին հարկային արտոնություններ է առաջարկել անավարտ օբյեկտների համար
Երևանում արձագանքել են ԵԱՏՄ-ին միանալու դիմաց Պակիստանի կողմից Հայաստանի ճանաչման մասին հրապարակմանըԵրևանում արձագանքել են ԵԱՏՄ-ին միանալու դիմաց Պակիստանի կողմից Հայաստանի ճանաչման մասին հրապարակմանը
Պակիստանը մտադիր է Հայաստանը ճանաչել որպես ՄԱԿ անդամ երկիր, ինչի դիմաց կանաչ լույս կստանա ԵԱՏՄ-ին միանալու համար. ԶԼՄՊակիստանը մտադիր է Հայաստանը ճանաչել որպես ՄԱԿ անդամ երկիր, ինչի դիմաց կանաչ լույս կստանա ԵԱՏՄ-ին միանալու համար. ԶԼՄ
Պապոյան. Մայիս-օգոստոս ամիսներին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել ՀայաստանՊապոյան. Մայիս-օգոստոս ամիսներին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել Հայաստան
Հայաստանի կարգավորիչը տուգանել է ընկերություններին ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանելու համարՀայաստանի կարգավորիչը տուգանել է ընկերություններին ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանելու համար
Արդշինբանկը մասնակցեց «Տուն Էքսպո 2025» անշարժ գույքի ցուցահանդեսինԱրդշինբանկը մասնակցեց «Տուն Էքսպո 2025» անշարժ գույքի ցուցահանդեսին
Team-ի վաճառքի և սպասարկման նոր կենտրոն է բացվել ՄեգամոլումTeam-ի վաճառքի և սպասարկման նոր կենտրոն է բացվել Մեգամոլում
Հայաստանի արտաքին պարտքը Համաշխարհային բանկի հանդեպ սկսել է աճել՝ շարունակելով նվազել ԱՄՀ-ի հանդեպՀայաստանի արտաքին պարտքը Համաշխարհային բանկի հանդեպ սկսել է աճել՝ շարունակելով նվազել ԱՄՀ-ի հանդեպ
Սամվել Կարապետյանը խոստացել է օտարերկրյա խոշոր ներդրողների ներգրավել ՀայաստանՍամվել Կարապետյանը խոստացել է օտարերկրյա խոշոր ներդրողների ներգրավել Հայաստան
Նոր ավտոմեքենա՝ սկսած 5% կանխավճարով. հատուկ առաջարկներ Toon Expo-ինՆոր ավտոմեքենա՝ սկսած 5% կանխավճարով. հատուկ առաջարկներ Toon Expo-ին
Հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են տարեկան 6,5%-ովՀունվար-հուլիս ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են տարեկան 6,5%-ով
Հայաստանի մետալուրգիական ճյուղը կրճատում է ծավալներըՀայաստանի մետալուրգիական ճյուղը կրճատում է ծավալները
Հայաստանի արդյունաբերությունը շարունակում է անկում ապրելՀայաստանի արդյունաբերությունը շարունակում է անկում ապրել
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
12.09.2025
RUB4.560.06
USD383.470.72
EUR449.962.75
GBP519.912.59
CAD277.171.47
JPY25.950.08
CNY53.850.12
CHF481.442.76