Ուրբաթ, 14 Սեպտեմբերի 2018 17:06
Մարիաննա Մկրտչյան

ԱՊՀ երկրների փոխվարչապետերն այցելել են «Արմենիա՚ տաղավար

ԱՊՀ երկրների փոխվարչապետերն այցելել են «Արմենիա՚ տաղավար

Արմինֆո. Համագործակցության տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու համար Մոսկվա մեկնած ԱՊՀ երկրների փոխվարչապետերն այցելել են «Վե-Դե-Էն-Խա՚-ի «Արմենիա՚ տաղավար:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից, Ռուսաստանի փոխվարչապետ Անտոն Սիլուանովի գլխավորած պատվիրակությունը շրջել է «Արմենիա՚ տաղավարի շենքում, ծանոթացել հայաստանյան արտադրողների արտադրանքին, այցելել են նաև հայկական տաղավարի ցուցադրական-համտեսման սրահներ: Հյուրերին  ներկայացվել է նաև տաղավարի զարգացման հայեցակարգը: Այցի ընթացքում ԱՊՀ երկրների պատվիրակությանն ուղեկցել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը և ՌԴ-ում Հայաստանի առևտրի ներկայացուցիչ Կարեն Ասոյանը: