Արմինֆո. Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումն անվճար է դարձել մյուս սակագնային փաթեթների բաժանորդների համար։
«Մեր «Սմարթ» փաթեթները գործարկումից հետո շատ արագ մեծ տարածում ստացան բաժանորդների շրջանում, ինչը զարմանալի չէ։ Դրանք իսկապես շատ պարզ են ու հարմար, և լիարժեք ծառայություններ են ապահովում։ Իսկ այժմ «Սմարթ» փաթեթները դարձան էլ ավելի հասանելի, և մի քանի տարբերակներից Ձեր համար առավել հարմարն ընտրելն լրացուցիչ ծախսեր այլևս չի պահանջելու», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Սմարթ» սակագնային փաթեթները` կախված ամսավճարի չափից ներառում են անվճար րոպեներ Beeline ցանցի ներսում և ցանցից դուրս (այդ թվում ԱՄՆ ու Կանադա), ինչպես նաև գերարագ ինտերնետի մինչև 12000 ՄԲ ծավալով։ Այսօր շուկայում գործում է 7 տեսակի «Սմարթ» սակագնային փաթեթ, որոնց ամսավճարը սկսվում է 990-ից (Մարզային) դրամից, առավելագույն փաթեթի ամսավճարը կազմում է 7500 դրամ։ ։
Նախընտրելի «Սմարթ» փաթեթին անցնելու համար բաժանորդի հաշվին պետք է լինի տվյալ փաթեթի ամսավճարի չափով գումար և ևս 200 դրամ, որը կմնա բաժանորդի հաշվին։
Նշենք նաև, որ «Սմարթ» փաթեթների ներսում դեպի ավելի բարձր ամսավճար ունեցող փաթեթին անցումը նույնպես անվճար է։
Հիշեցնենք, որ մինչև 2018 թ․ դեկտեմբերի 31-ը «Սմարթ 3500» և ավելի բարձր ամսավճարով «Սմարթ» փաթեթներում բաժանորդները կարող են ներառված 10 000 ներցանցային րոպեների շրջանակում նաև զանգեր կատարել դեպի Ռուսաստանի Beeline-ի ցանց։
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |