Երեքշաբթի, 18 Սեպտեմբերի 2018 14:41
Ալինա Հովհաննիսյան

Հոկտեմբերի 22-ից 24-ը Հայաստանում կանցկացվի երրորդ ամենամյա «Եվրասիական շաբաթը»

Հոկտեմբերի 22-ից 24-ը Հայաստանում կանցկացվի երրորդ ամենամյա «Եվրասիական շաբաթը»

Արմինֆո.Հոկտեմբերի 22-ից 24-ը Հայաստանում տեղի կունենա Եվրասիական տնտեսական միության եվրասիական շաբաթի խոշորագույն միջազգային գործարար համաժողովը: Այս մասին սեպտեմբերի 18-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Բիզնես Հայաստան գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը:

 

Նրա խոսքերով, այս տարի միջոցառումը կանցկացվի ցուցահանդեսային ձևաչափով, որտեղ կմասնակցեն ԵԱՏՄ երկրների 250 ձեռնարկություններ և ավելի քան 2500 մասնակիցներ: Նա պարզաբանել է, որ յուրաքանչյուր երկիր կներկայացնի երեք տասնյակ ընկերությունների և ձեռնարկությունների, որոնք զբաղվում են ագրովերամշակման, այդ թվում`օրգանական արտադրանքի, դեղագործության, թեթև արդյունաբերության, խելացի նյութերի արտադրության զարգացման, ՏՏ և բարձր ճշգրտության ճարտարագիտության, վիմագիր և ոսկերչական բիզնեսի արտադրության ոլորտներում:

 

Պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին, Միրզոյանը նշել է, որ այն ոլորտները, որոնք սահմանվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից, որպես ընտրության հիմնական չափանիշ են հանդիսացել նորարարական բաղադրիչի և արտահանման ներուժի առկայությունն է: «Եվրասիական շաբաթ»-ի Հայաստանում անցկացնելը հնարավորություն կտա ստեղծել նոր ինտեգրացիոն կապեր և կնքել արտահանման և ներդրումային գործարքներ», - ասել է նա:

 

«Բիզնես Հայաստան» արտահանման աջակցության հիմնադրամի տնօրեն Անահիտ Մկրտչյանը հավելել է, որ կմասնակցեն նաև երրորդ երկրների ներկայացուցիչները: Նա նշել է, որ համաժողովի ժամանակ կկազմակերպվեն կլոր սեղաններ, B2B ձևաչափով: Քննարկման թեմաները կլինեն`թեթև արդյունաբերության, դեղագործության և ոսկերչական բիզնեսի ոլորտների գործընկերների որոնումը:

 

Մասնակցելու համար շահագրգիռ կողմերը պետք է գրանցվեն www.eurasianweek.com կայքում մինչև սեպտեմբերի 20-ը: Այս կապակցությամբ հիմնադրամի ներկայացուցիչը նշել է, որ հայկական կողմն արդեն կատարել է գրանցումը: «Միջոցառման հիմնական նպատակն է համագործակցության զարգացումը և ինտեգրացիոն կապերի ամրապնդումը ԵԱՏՄ շրջանակներում», - ընդգծել է Ա.Մկրտչյանը:

 

Հայաստանում ֆորումի աշխատանքը համակարգելու է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, Բիզնես Հայաստան հիմնադրամի աջակցությամբ: Ֆորումի տեղեկատվական գործընկերն է ԱրմԻնֆո լրատվական գործակալությունը:

2016 և 2017 թվականներին «Եվրասիական շաբաթ» միջացառումն անցկացվել է Ռուսաստանում և Ղազախստանում: