Երեքշաբթի, 18 Սեպտեմբերի 2018 17:41
Ալեքսանդր Ավանեսով

«Ռուսալ» գործարանը Հայաստանում սկսել է նվազեցնել արտադրությունը, հիմնականում պատժամիջոցների պատճառով

«Ռուսալ» գործարանը Հայաստանում սկսել է նվազեցնել արտադրությունը, հիմնականում պատժամիջոցների պատճառով

Արմինֆո.Փայլաթիթեղ արտադրող «Արմենալ» գործարանն  սկսել է կրճատել իր հզորությունները, աշխատակիցներին փոխադրելով մասնակի զբաղվածության կարգավիճակի, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

 

Պատճառը, ըստ աղբյուրի, պահանջարկի անկումն է, կապված ԱՄՆ պատժամիջոցների հետ, որոնք կայացվել են ապրիլի 6-ից, «Ռուսալ» ընկերության սեփականատեր Օլեգ Դերիպասկայի ու նրա կողմից վերահսկվող ընկերությունների նկատմամբ::

 

Ըստ աղբյուրի, ԱՄՆ-ի պատժամիջոցները հանգեցրին «Արմենալի» արտադրության նվազմանը և կարող էին հանգեցնել գործարանի ամբողջական կանգնեցմանը: Գործարանի աշխատակիցների տեղեկությունների համաձայն, ներկայումս արտադրական ստորաբաժանումներն անցել են պարապուրդի ռեժիմին, միջին աշխատավարձի 2/3-ի վճարումով: Մինչև սեպտեմբերի վերջը 184 աշխատակիցներ կուղարկվեն հարկադրված պարապուրդի: Ընդհանուր առմամբ, ընկերությունում աշխատում է 670 մասնագետ: «Արմենալն» ապահովում է Հայաստանի արտահանման 5% -ը, և դեպի ԱՄՆ արտահանման կեսից ավելին: Գործարանում արտադրված արտադրանքի մեծ մասը նախատեսված է Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի սպառողների համար: Այս տեղեկատվությունը հաստատվել է Ռուսալին մոտ գտնվող աղբյուրի կողմից: Ալյումինի գործարանում հրաժարվել են մեկնաբանություններից: