Արմինֆո. Հոկտեմբերի 22-ին Երևանում կկայանա «Եվրասիական թվանշանային պլատֆորմներ՚ նորարարական ծրագրերի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը և հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը` «Եվրասիական շաբաթ՚ միջազգային համաժողովի շրջանակում:
Մրցույթն անցկացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը: Դրա անցկացումը պայմանավորված է առավել հեռանկարային և արդյունավետ թիմերն ու նախագծերը բացահայտելու պահանջմունքով, որոնց շնորհիվ հնարավոր է օպտիմալացնել ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացումը:
Մրցույթին կարողացել են մասնակցել ոչ միայն տեխնոլոգիական ապրանքների փորձառու մշակողները, այլև երիտասարդ ձեռներեցները: Արդյունքում` ժյուրիի դատին է ներկայացվել շուրջ 200 ինովացիոն նախագիծ: Մրցույթի նախնական փուլն անցկացվել է վիրտուալ ձևաչափով: Կիսաեզրափակիչ փուլ են անցել 60 ինովացիոն նախագծեր` հինգ պետություններից: Մրցույթի կիսաեզրափակիչ փուլը ԵԱՏՄ երկրներից յուրաքանչյուրը կազմակերպել է իր տարածքում` խոշոր գործարար համաժողովի շրջանակում: Հայաստանում կիսաեզրափակիչ փուլը կանցկացվի հոկտեմբերի 6-7-ը: Կիսաեզրափակիչների արդյունքում ժյուրիի անդամները կորոշեն քսան ամենահետաքրքիր նախագծերը, որոնք իրենց մշակումները կարող են ներկայացնել «Եվրասիական շաբաթի՚ ընթացքում, որը ներառում է գործարար և ցուցադրական մասեր և նպաստում է B2B և B2G շփումների հաստատմանը:
«Եվրասիական շաբաթ՚ համաժողովն առաջին անգամ անցկացվել է 2016 թվականի հոկտեմբերին` Մոսկվայի «Բաց ինովացիաներ՚ միջազգային համաժողովի հարթակում: Երկրորդ համաժողովն անցկացվել է 2017 թվականի օգոստոսին Աստանայում: Միջոցառումն ամեն տարի հավաքում է ավելի քան 2000 մասնակիցների` ԵԱՏՄ պետություններից և երրորդ երկրներից:
RUB | 4.20 | -0.01 |
USD | 391.44 | -1.16 |
EUR | 416.84 | -1.20 |
GBP | 482.49 | -5.63 |
CAD | 285.29 | 0.20 |
JPY | 25.29 | -0.11 |
CNY | 54.04 | -0.18 |
CHF | 429.40 | -2.65 |