Արմինֆո.Հայաստանի կառավարությունը մտադիր է մասնավոր տաքսիների վարորդներին ազատել բոլոր տեսակի հարկերից: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտաարել է նախօրեին «Ֆեյսբուքի՚ իր էջում ուղիղ եթերից:
Վարչապետի ասելով, հարցը քննարկվում է Հարկային օրենսգրքի բարեփոխումների շրջանակում: «Դա շատ կարևոր որոշում է և ունի սոցիալական նշանակություն: Ըստ մեր դիտարկումների, բազմաթիվ մարդիկ, ովքեր աշխատանք ունեն, այդ թվում` պետական հաստատություններում և մասնավոր կազմակերպություններում, իրենց ընտանիքների սոցիալական խնդիրները լուծում են` զբաղվելով մասնավոր փոխադրումներով՚, - նշել է կառավարության ղեկավարը: Դա, վարչապետի համոզմամբ, յուրօրինակ աջակցություն կլինի այդ մարդկանց:
Ընդ որում, Փաշինյանը կարևորել է փոխադրումների անվտանգությունը: Կառավարությունը կփորձի հարցը լուծել մեքենաների տեխսպասարկման որակի բարձրացման ճանապարհով: «Տվյալ փուլում, ինչպես հայտնի է, ավտոմեքենաների տեխսպասարկումը պատշաճ մակարդակով չի իրականցվում և, ավելի շուտ, ձևական բնույթ է կրում, և մենք հնարավորինը կանենք, որպեսզի այդ գործընթացը նպատակաուղղվի տրանսպորտային փոխադրումների անվտանգության մակարդակի բարձրացմանը՚, - հայտարարել է նա:
Միևնույն ժամանակ, վարչապետն ակնկալում է, որ ազատվելով հարկերից, մասնավոր տաքսիների վարորդները կարող են նվազեցնել սակագները: Այդ որոշումը նաև թույլ կտա լուծել քաղաքային տրանսպորտի ծանրաբեռնվածությանն առնչվող շատ խնդիներ:
RUB | 4.26 | 0.03 |
USD | 387.92 | 0.60 |
EUR | 417.83 | 1.73 |
GBP | 487.81 | 1.41 |
CAD | 283.67 | 0.15 |
JPY | 25.22 | -0.08 |
CNY | 53.82 | 0.33 |
CHF | 428.31 | 1.46 |