Չորեքշաբթի, 19 Սեպտեմբերի 2018 13:29
Նաիրա Բադալյան

Վրաստան հացահատիկ ներկրողները կառավարությունից պահանջում են վերացնել ավտոտրանսպորտով հացահատիկի փոխադրումն արգելող որոշումը

Վրաստան հացահատիկ ներկրողները կառավարությունից պահանջում են վերացնել ավտոտրանսպորտով հացահատիկի փոխադրումն արգելող որոշումը

Արմինֆո. Վրաստանում հացահատիկ  ներմուծողները լայնածավալ բողոքի ակցիա են կազմակերպել: Արգելափակելով Թբիլիսիի շրջաններից մեկում`Լիլոյում գտնվող ազատ տնտեսական գոտին, ցուցարարները պահանջում են վերանայել կառավարության որոշումը, որով արգելք է դրվում ավտոտրանսպորտով ներմուծվող հացահատիկի վրա:

 

Ըստ Ռուսթավի 2 ընդդիմադիր հեռուստաալիքի, բողոքը շարունակվում է արդեն երկրորդ օրը, իսկ ԱՏԳ աշխատանքը շարունակում է մնալ կաթվածահար վիճակում: Ցուցարարները խոստանում են կազմակերպել Վրաստանի «իրական շրջափակում», կաթվածահար անելով երկրի բոլոր կենտրոնական մայրուղիները, եթե երկրի իշխանությունները մինչև սեպտեմբերի 19-ի երեկոն չեղյալ չհայտարարեն վերոհիշյալ որոշումը:

 

Բողոքի մասնակիցների հայտարարության համաձայն, վրացական իշխանություններն այդ որոշումով 25 հազար մարդ թողել են առանց աշխատանքի: Իսկ Հայաստանում այս նորարարությունը կհանգեցնի հացահատիկի մեկ տոննայի գնի 50 դոլարով աճին: