Չորեքշաբթի, 19 Սեպտեմբերի 2018 15:34
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանի և Ռուսաստանի Կենտրոնական բանկերն սկսել են փոխանակել կիբեր սպառնալիքների վերաբերյալ տեղեկատվությունները

Հայաստանի և Ռուսաստանի Կենտրոնական բանկերն սկսել են փոխանակել կիբեր սպառնալիքների վերաբերյալ տեղեկատվությունները

Արմինֆո.Ռուսաստանի Բանկը և Հայաստանի Կենտրոնական Բանկը սեպտեմբերի 17-ից սկսլ են փոխանակել համակարգչային հարձակումների և դրանց դեմ հակազդեցության մասին տեղեկատվությունները:

 

« Ռուսաստանի Բանկը և ՀՀ Կենտրոնական բանկը տեղեկատվական անվտանգության ոլորտի համագործակցության համաձայնագիր են ստորագրել», - հաղորդել է ՌԴ Բանկի մամլո ծառայությունը: Փաստաթուղթն ստորագրել են ՌԴ Բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան և ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

 

«Սույն Համաձայնագրի նպատակն է կազմակերպել փոխգործակցությունը Կողմերի միջև համակարգչային հարձակումներին հակազդելու հարցի շուրջ, ուղղված համակարգչային հարձակումների կանխարգելմանը և հայտնաբերման, պայմաններ ստեղծելով դրանց ճնշմանը, բարելավելով Կողմերի տեղեկատվական անվտանգությունը», - նշվում է փաստաթղթում:

 

Ռուսական կողմից, Ռուսաստանի Բանկի անունից ՀՀ ԿԲ հետ կհամագործակցի վարկային և ֆինանսական ոլորտում մոնիտորինգի և համակարգչային հարձակումների արձագանքման կենտրոնը:

 

Համաձայնագրի պայմանները նախատեսում են, որ կողմերը միմյանց տեղեկացնեն համակարգչային միջադեպեր հայտնաբերելու մասին: Տ​տեխնիկապես հնարավորությունների առկայության դեպքում կիրականացվի համապարփակ վերլուծություն, որի արդյունքները կփոխանցվեն մյուս պայմանագրի մյուս մասնակից կողմին: Եթե ​​այդ հնարավորությունը բացակայում է, կողմերը իրավունք ունեն փոխանցել տեղեկատվություն միջադեպի մասին` համապարփակ վերլուծություն անցկացնելու համար:

 

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության երկրորդ երկիրը,որի հետ կնքվում է նման համաձայնագիր: Ավելի վաղ նման համաձայնագիր էր ստորագրվել Ղազախստանի հետ, իսկ ապագայում այն ​​նախատեսվում է նաև Բելառուսի և Ղրղզստանի հետ: