Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի գլխավորությամբ Մինսկում մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 28-րդ նիստին:
Նիստի ընթացքում ստորագրվել է մաքսային գործի տարբեր ոլորտներին առնչվող 27 որոշում, որոնք վերաբերել են երկուղի համակարգի կիրառման ժամանակ անձնական օգտագործման ապրանքների հայտարարագրմանը, լիազորված տնտեսական օպերատորների կողմից առաջնահերթության կարգով մաքսային գործառնությունների կատարմանը և ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրության խախտումը բացառելու նպատակով մեկնման փաստի հաստատմանն ու մաքսային տարանցման մաքսային ընթացակարգի ավարտին ուղղված միջոցների մշակմանը: Քննարկվել է նաև ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի համաձայն անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի ժամանակավոր ներմուծման ժամկետը դադարեցնելու և վերսկսելու ժամանակ ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային մարմինների աշխատանքի փորձը, դիտարկվել այն ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ իրականացվում է մաքսային արժեքի հսկողություն:
<ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ՝ 29-րդ, նիստը անցկացվելու է Հայաստանում>,- ասվում է ՊԵԿ հաղորդագրության մեջ:
RUB | 4.26 | 0.03 |
USD | 387.92 | 0.60 |
EUR | 417.83 | 1.73 |
GBP | 487.81 | 1.41 |
CAD | 283.67 | 0.15 |
JPY | 25.22 | -0.08 |
CNY | 53.82 | 0.33 |
CHF | 428.31 | 1.46 |