Արմինֆո. Վերջին քաղաքական իրադարձություններն ազդել են Հայաստանի նկատմամբ ներդրումային հետաքրքրության աճի վրա: Այդ մասին սեպտեմբերի 25-ին Երևանում Եվրոպական միություն-ՀՀ գործընկերության կոմիտեի առևտրի հարցերով նիստի շրջանակներում ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը:
Պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին՝ նա նշել է, որ ներդրողների կողմից ամենաբարձր հետաքրքրություն արձանագրվել է զբոսաշրջային ոլորտում, մասնավորապես՝ հյուրանոցային և ռեստորանային բիզնեսում, արտադրությունում, վերամշակման և ՏՏ ոլորտներում:
Սակայն, ներդրումների առումով ավելի հստակ պատկեր, Մ. Ադամյանի խոսքով, կարելի է տեսնել խորհրդարանական ընտրությունների անցկացումից հետո: <Յուրաքանչյուր ներդրողի համար կարևոր է կայունությունը և երկարաժամկետ հեռանկարը: Այլ կերպ ասած՝ ներդրողներին անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ ուղեգիծ է որդեգրել երկիրը, ինչ նպատակների է մտադիր հասնել և որ ոլորտներն են առաջնային: Այս առումով խորհրդարանական ընտրությունները կարևոր դեր են խաղում>,- ասել է նա:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |