Արմինֆո.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փոխվարչապետը, ողջունելով հյուրերին, կրկին անգամ կարևորել է ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի նշանակությունը մեր երկրի համար:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՎԶԵԲ պատվիրակության անդամները գոհունակությամբ են խոսել Հայաստանի հետ կառուցողական համագործակցության մասին:
Հանդիպմանը կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման և զարգացման հնարավոր հիմնական ուղղությունները և մտքեր են փոխանակել Կառավարության ապագա ծրագրերի վերաբերյալ:
RUB | 3.93 | 0.08 |
USD | 395.58 | 0.53 |
EUR | 411.09 | 0.63 |
GBP | 496.33 | 2.24 |
CAD | 274.73 | 0.07 |
JPY | 25.23 | 0.03 |
CNY | 54.19 | 0.06 |
CHF | 441.50 | -0.04 |