Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը, հաշվի առնելով երկրում փոքր բիզնեսի ոլորտի զարգացման և խթանման կարևորությունը, սկսում է փոքր ու միջին բիզնեսի ակտիվ վարկավորումը: Ինչպես տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը, այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է ստանալ վարկ նոր բիզնես սկսելու կամ արդեն գոյություն ունեցող բիզնեսը զարգացնելու նպատակով՝ առավել շահավետ պայմաններով:
Աղբյուրի համաձայն, նոր պրոդուկտային շարքի շրջանակներում Բանկն առաջարկում է ՀՀ դրամով վարկեր և վարկային գծեր նվազեցված տոկոսադրույքով՝ տարեկան 13%-ից սկսած: Նոր պրոդուկտային շարքը ներառում է նաև առանց գրավի վարկեր, մինչև 5 մլն ՀՀ դրամ գումարով, քննարկման և հաստատման նվազագույն ժամկետով:
Բիզնես-վարկերի մարման ժամկետները.
• շրջանառու միջոցների համալրման համար՝ մինչև 36 ամիս
• հիմնական միջոցների համալրման և վերաֆինանսավորման համար՝ մինչև 60 ամիս ժամկետով:
Վարկերը և վարկային գծերը տրամադրվում են ՀՀ ռեզիդենտ անհատ ձեռնարկատերերին, իրավաբանական անձանց, որոնք ձեռնարկատիրական գործունեություն են իրականացնում Հայաստանի հանրապետության տարածքում, առևտրի, շինարարության, արտադրության, ծառայությունների մատուցման և այլ ոլորտներում։
ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկավորման վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ Բանկի մասնաճյուղերում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի Ֆինանսական վարկանիշի 2018 թվականի հուլիսի 1-ի տվյալների, ՎՏԲ-Հայաստան Բանկը ՓՄՁ վարկավորման 68.6 մլրդ դրամով (142.2 մլն դոլար) ծավալներով գտնվում է առաջատար հնգյակում: Բանկի ընդհանուր վարկային պորտֆելում ՓՄՁ վարկավորման մասնաբաժինը կազմում է մոտ 40%, իսկ շուկայի ընդհանուր ծավալներում` ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաբաժինը հասնում է 10% -ի:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: