Արմինֆո.Վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գրիգորյանը հավաստիացնում է, որ նախորդ օրվա իր հայտարարության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության միջև հակասություն չկա: Այդ մասին նա հայտարարել է երեկ մամուլի ասուլիսում:
Նրա ասելով, արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուտափույթ անցկացումը բխում է Հայաստանի տնտեսական շահերից: «Շատերը փորձել են նախորդ օրվա իմ հայտարարությունը ներկայացնել այնպես, թե, իբր, այն հակասում է վարչապետի հայտարարությանը: Ընթացիկ տարվա հունիսից օտարերկրյա ներդրողները մեծ հետաքրքրություն են դրսևորում Հայաստանի նկատմամբ: Եվ, բնականաբար, մենք պետք է ունենանք զարգացման երկարաժամկետ տնտեսական վեկտոր՚, - ասել է Գասպարյանը` կարևորելով վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումը երկրի տնտեսական զարգացման տեսանկյունից:
Վարչապետի խորհրդականի ասելով, ներդրողների հետաքրքրությունը պայմանավորված է երկում տեղի ունեցած փոփոխություններով, և միայն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ինքը ավելի քնա 100 հանդիպում է անցկացրել, ևս 20 հանդիպում ծրագրված է հոկտեմբերին, մի շարք երկկողմ հանդիպումներն են նախատեսվում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում անցկացվելիք գործարար համաժողովի մասնակիցների հետ: Միևնույն ժամանակ, Գասպարյանը դժվարացել է նշել ակնկալվող ներդրումների ընդհանուր ծավալը, հավելելով, որ ներդրողների շրջանում կան տարբեր առաջարկություններ` սկսած 30-50 մլն դոլարի ներդրումներից:
Նրա համոզմամբ, ընտրություններից հետո իրավիճակն արմատապես կփոխվի, քանի որ արդեն կգծագրվի քաղաքական իրականությունը երկրում: Գասպարյանի ասելով, հանդիպումների ժամանակ ներդրողները գոհունակություն են հայտնում երկրում առկա նոր իրականության առնչությամբ, քանի որ 20 տարի Հայաստանը գտնվել է քաղաքական ցուգցվանգում, իսկ Փաշինյանը երկիրը դուրս է բելեր այդ վիճակից: «Ուստի, ինչպես արդեն ասացի, Հայաստանի տնտեսական շահերից է բխում վաղաժամկետ ընտրություննեի անցկացումը, քանի որ դա թույլ կտա ամբողջական դարձնել երկրի պատկերը: Գործարարները հետաքրքրվում են ընտրություններով, քանի որ այսօր մենք ունենք խորհրդարան, որը ժողովրդի աջակցությունը չի վայելում, հետևաբար, անհրաժեշտ է անցկացնել ընտրություններ` օրենսդիր և գործադիր իշխանությունների բնականոն փոխգործակցություն ապահովելու համար, և որոնք արտացոլեն ժողովրդի կամքը՚, - ասել է վարչապետի խորհրդականը:
Հիշեցնենք, որ նախորդ օրը կառավարության նիստից հետո վարչապետի գլխավոր խորհրդականը, մեկնաբանելով վարչապետի այն հայտարարությունը, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ուշացումը անորոշության մթնոլորտ կստեղծի ներդրողների համար, և բացասական հետևանքներ` տնտեսության համար, մասնավորապես, ասել էր. «Ներդրողը ոչնչի չի սպասում: Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին իմ գրասենյակ են եկել տարբեր երկրների բազմաթիվ ներդրողներ: Նրանք բավականին դրական են գնահատում Հայաստանի քաղաքական փոփոխությունները՚: Գասպարյանի ասելով, արտահերթ խորհրդարանական ընտրություններն, առաջին հերթին, ժողովրդի պահանջն է, և դրանք բնավ չեն ազդում նշված գործընթացների վրա, քանի որ Հայաստանում իրավիճակը կայուն է: Մինչդեռ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասելով, դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման օգտին կարևորագույն փաստարկներից մեկը ներդրումներ ներգրավելու գործոնն է, երկրի քաղաքական դաշտը կայունացնելու պոտենցիալ ներդրողների պահանջը: