Երկուշաբթի, 8 Հոկտեմբերի 2018 11:53
Ալեքսանդր Ավանեսով

Վարչապետը մասնակցել է Ագարակի վերածննդի 10-ամյակին նվիրված միջոցառումներին և իր կոչով համայնքում հիմնված կարի արտադրամասի բացմանը

Վարչապետը մասնակցել է Ագարակի վերածննդի 10-ամյակին նվիրված միջոցառումներին և իր կոչով համայնքում հիմնված կարի արտադրամասի բացմանը

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին այցելել է Արագածոտնի մարզի Ագարակ համայնք` մասնակցել վերջինիս վերածննդի 10-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից., վարչապետը նախ մասնակցել է կարի ֆաբրիկայի բացմանը: Այն հիմնվել է գործարար Հրաչյա Պողոսյանի կողմից: Նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և գործարարների միջև վերջերս Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման մասնակիցներից մեկն է: Պողոսյանն արձագանքելով վարչապետի կոչին` նոր ներդրումների արդյունքում հարազատ Ագարակ համայնքում հիմնել է կարի ֆաբրիկան` ստեղծելով գրեթե երեք տասնյակ նոր աշխատատեղ: Այժմ ընթացքի մեջ են ֆաբրիկայի նոր արտադրամասի կառուցման աշխատանքները: Նախատեսվում է ընդլայնման արդյունքում աշխատատեղերի թիվը հասցնել 100-ի: Արտադրանքն առայժմ իրացվելու է տեղական շուկայում, սակայն ծրագրեր կան կազմակերպել նաև արտահանում: Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել արտադրամասում, ծանոթացել իրականացված աշխատանքներին: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ արտադրամասն առաջիկայում  կզարգանա, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կապահովվի բարձր արտադրողականություն: «Որքան դուք մեծ եկամուտներ ունենաք, այնքան մեծ կլինի աշխատողների, համայնքի և պետության օգուտը»,- ասել է վարչապետը:

 

Այնուհետև վարչապետը մասնակցել է Ագարակի կենտրոնում գտնվող «Արարատ-73» ֆուտբոլային թիմի հաղթանակի 40-ամյակին նվիրված հուշակոթողի մոտ կազմակերպված ծառատունկին: Ագարակի հրապարակը վերանվանվել է «Արարատ-73»-ի անվամբ` վերջինիս հաղթանակի 45-ամյակի առթիվ:

 

195  օր տիեզերքում` միջազգային տիեզերական կայանում մնալուց հետո Հայաստանի դրոշը վերադարձել է երկիր: Այն այնտեղ էր տարել տիեզերագնաց Օլեգ Արտեմևը: Հայաստանի դրոշը նախօրեին անձամբ տիեզերագնաց, ՌԴ հերոս Անտոն Շկապլերովն է բերել Հայաստան և տոնական միջոցառման ընթացքում այն Ագարակում հանձնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին` հանելով փաթեթից, որի մեջ այն դրվել էր հենց տիեզերքում: Միաժամանակ, տիեզերքում գտնվող Երևանի 2800-ամյակին նվիրված պաստառը Հայաստան կբերվի երկու շաբաթ անց:

 

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը խորհրդանշական է համարել օրը` մի քանի պատճառներով:  «Շատերը հարցնում են, թե Հայաստանում վերջին հինգ ամսվա մեջ ինչ է փոխվել: Նրանք, ովքեր ուզում են տեսնել` կտեսնեն, որ ՀՀ-ում փոխվել է ամենակարևոր բանը` տրամադրությունը, մարդկանց հայացքները, ինքնազգացողությունը, ինքնավստահությունը: Կարևոր է արձանագրել, թե ինչն է ժողովրդի համար ամենակարևորը, դա իր ինքնասիրությունն է, իր հպարտությունն է:   Կարևոր է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հստակ արձանագրի, որ ինքը հավասար է բոլորի հետ և որևէ մեկը չկա իրենից առավել և իրենից պակաս: Այսօր Հայաստանի Հանրապետություն չկա մի քաղաքացի, սկսած վարչապետից, որը որևէ մեկի նկատմամբ ունի առավելություն: Բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք և ունենք նույն իրավունքներն ու պարտականությունները: ՀՀ-ում հաստատված է իրական եղբայրություն, քաղաքացիական եղբայրություն, բոլորս միմյանց ընկալում ենք որպես միասնական մեկ ընտանիք, մի միություն, մի ազգ: 45 տարի է անցել «Արարատ-73»–ի հաղթանակից, մինչև հիմա Հայաստանում մեծարում են այդ մարդկանց, հրապարակներ են բացում, թրջված աչքերով հիշում հաղթանակը, որովհետև «Արարատ»-ն իր հաղթանակներով նոր ուժ է տվել մեր ժողովրդի հպարտությանը, իր հաղթանակով կարողացել է այնպես անել, որ յուրաքանչյուր հայ հպարտ լինի, որովհետև մեր ժողովրդի համար ամենակարևորն իր ինքնությունն է ու ինքնասիրությունը»,- նշել է վարչապետը` այս համատեքստում հիշեցնելով, որ իր գլխավորած պատվիրակությունը մասնակցել է աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստին և վերջին հրաժեշտի արարողությանը: «Ինչո՞ւ ենք բոլորս սիրում նրան, որովհետև նա հայ ժողովրդի հպարտությանը նոր ուժ, նոր երանգ է տվել, հայ ժողովրդի ինքնասիրությունն ու ինքնագիտակցությունը բարձրացրել է նոր մակարդակի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետի խոսքով` այս օրը առանձնահատուկ է, որովհետև քաղաքացիները միմյանց աչքերի մեջ նայում են հպարտությամբ, սիրով, որովհետև ազնիվ են միմյանց նկատմամբ: «Սանկտ Պետերբուրգում հանդիպման ժամանակ ծանոթացա Հրաչյա Պողոսյանի հետ` հայ գործարարների հետ հանդիպման ընթացքում: Երբ խոսում էինք Հայաստանի զարգացման մոդելի մասին, թե ինչպես պետք է զարգանա Հայաստանը, եկանք եզրակացության, որ կառավարության հիմնական դերն է` ստեղծել հնարավորություններ, որպեսզի գործարարները Հայաստանում ներդրումներ անեն: Պարոն Պողոսյանը խոստացավ, որ ներդրում կանի Ագարակում, այն մարդիկ, ովքեր ասում են և անում, իրենց խոսքի տերն են, մեր ամենակարևոր գործընկերներն են, նրանք, ովքեր կարող են ոչ միայն բարեգործություն անել, այլ հնարավորություն ստեղծել, որ յուրաքանչյուր հայ կարողանա սեփական քրտինքով սեփական հացը վաստակել»,- ասել է վարչապետը` հավելելով, որ անկախությունից ի վեր սա առաջին արտադրամասն է, որ բացվել է Ագարակում:

 

Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ այս փոքր արտադրամասը կմեծանա և այլ արտադրամասեր կստեղծվեն: «Ուզում եմ երաշխավորել և հավաստիացնել, որ Նոր Հայաստանում որևէ մեկի մտքով չի անցնի որևէ գործարարի հետ «փայ մտնել», որևէ մեկի վրա «նալոգ դնել», որևէ պաշտոնյայի մտքով չի անցնի կաշառք վերցնել, խնդիրներ ստեղծել: Բոլոր գործարարներին ասում ենք` խոնարհվում ենք ձեր առաջ կատարած բոլոր բարեգործությունների, նվիրատվությունների համար, որոնք չափազանց կարևոր են ՀՀ-ի համար, բայց բոլորին կոչ ենք անում ներդրումներ անել, աշխատատեղեր ստեղծել: Հայաստանը մի տեղ է, որտեղ կարելի է արդար և օրինական աշխատանքով փող վաստակել և փող վաստակելու հնարավորություն տալ ուրիշներին: Հայաստանը սպասում է ձեզ»,- նշել է վարչապետը:  Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ շուտով Սանկտ Պետերբուրգի հանդիպման ևս մեկ մասնակցի կողմից գործնական քայլերի ականատես կլինենք: «Շուտով Սևանում կբացվի շաքարի գործարան, որի սեփականատերն այստեղ է: Նա նույնպես այդ հանդիպման մասնակից է: Ես պատրաստ եմ գնալ բազմաթիվ հանդիպումների, որոնց արդյունքում կստեղծվեն բազմաթիվ աշխատատեղեր: Պարոն Պողոսյան, հատուկ շնորհակալություն Ձեզ, որ մեր հայրենակիցների հետ կապը չեք կորցրել: Հայ ժողովուրդն աշխատող ժողովուրդ է, ձեռք պարզող չէ, այլ ձեռք մեկնող է, օգնություն մուրացող ժողովուրդ չէ, այլ օգնություն առաջարկող է: Բոլորս միմյանց հետ աշխատելով ապացուցելու ենք, հայ ժողովուրդը ստեղծագործող է և մեծ թռիչք է ունենալու»,- նշել է գործադիրի ղեկավարը:

 

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Ագարակը մեր երկրի գյուղատնտեսական կարևոր կենտրոններից է, որին կառավարությունը պետք է ապահովի ջրով, առաջարկի նոր տեխնոլոգիաներ և լավ մթնոլորտ` աշխատելու համար: «Ոչ ոք ձեզ չի խանգարելու, մենք օգնելու ենք ձեզ, սիրելի ժողովուրդ:  Մեր կառավարությունը, ես` ինքս, պետք է հող դառնանք ժողովրդի ոտքերի տակ, որպեսզի մեր վրա հենվելով` դուք ոտքի կանգնեք, զարգանաք և հզորանաք: Մեր ժողովուրդը մարդկության առաջամարտիկ ժողովուրդներից մեկն է, որովհետև կարողացել է անել մի բան, քաղաքական այնպիսի հեղափոխություն, որը նախկինում երբեք չի արձանագրվել մարդկության հազարամյա պատմության մեջ: Հայ ժողովուրդը եղել է քաղաքակրթության առաջամարտիկ և այսօր վերանվաճել է այդ պատիվը: Սիրում եմ բոլորիդ, համբուրում եմ բոլորիդ, կեցցե՛ Ագարակը, կեցցե՛ն ագարակցիները, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումIdram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում
Փոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկերՓոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր
Կադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքումԿադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքում
Վարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբՎարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբ
ՏՏ ընկերությունները 3,5 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջեՏՏ ընկերությունները 3,5 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջե
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ծանոթացել է iGaming ոլորտի հայկական առաջատար ընկերություններից մեկի զարգացման ծրագրերինԲարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ծանոթացել է iGaming ոլորտի հայկական առաջատար ընկերություններից մեկի զարգացման ծրագրերին
2023 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել 71 հայցադիմում՝ 384 միլիարդ դրամի ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ2023 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել 71 հայցադիմում՝ 384 միլիարդ դրամի ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ
Փորձագետ. Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներինՓորձագետ. Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին
Աբգար Բուդաղյան. 2040-2050թթ. Հայաստանը կկարողանա ինքնուրույն բավարարել էներգետիկ ոլորտի պահանջարկը՝ ատոմակայանի և էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվինԱբգար Բուդաղյան. 2040-2050թթ. Հայաստանը կկարողանա ինքնուրույն բավարարել էներգետիկ ոլորտի պահանջարկը՝ ատոմակայանի և էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվին
Փորձագետ. Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակը կազմում է շուրջ 27 տոկոսՓորձագետ. Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակը կազմում է շուրջ 27 տոկոս
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
ԱԿԲԱ Բանկը 2024թ. 1-ին եռամսյակում գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանումԱԿԲԱ Բանկը 2024թ. 1-ին եռամսյակում գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանում
Հայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքըՀայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքը
ԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումներըԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները
ՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիսՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիս
Քաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովիՔաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովի
Շահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվենՇահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվեն
Հայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմՀայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմ
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինԿոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Հայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցերՀայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր
Երևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցերԵրևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր
ՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտ
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է ձեռնամուխ լինել ինդեքսավորվող գանձապետական պարտատոմսերի թողարկմանըՖինանսների նախարարությունն առաջարկում է ձեռնամուխ լինել ինդեքսավորվող գանձապետական պարտատոմսերի թողարկմանը
Mobile Center Art-ն առաջին անգամ գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկըMobile Center Art-ն առաջին անգամ գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել ադրբեջանական գազ գնելու հարցը. ՍիմոնյանԵրևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել ադրբեջանական գազ գնելու հարցը. Սիմոնյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է՝ արդյունաբերական արտադրության բարձր աճի ֆոնինՀայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է՝ արդյունաբերական արտադրության բարձր աճի ֆոնին
Արդյունաբերության հատվածը շարունակում է հանդես գալ որպես Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժԱրդյունաբերության հատվածը շարունակում է հանդես գալ որպես Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժ
Հայաստանում կրիպտոակտիվների սեփականության իրավունքի ձևակերպումը, վաճառքը կիրականացվեն բացառապես անկանխիկ եղանակովՀայաստանում կրիպտոակտիվների սեփականության իրավունքի ձևակերպումը, վաճառքը կիրականացվեն բացառապես անկանխիկ եղանակով
ՊԵԿ. Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը մեկ տարում ավելացել է 5%-ովՊԵԿ. Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը մեկ տարում ավելացել է 5%-ով
Binance-ն գործարկում է Binance-ն գործարկում է "Կրիպտոդպրոց" առցանց նախագիծը՝ Հայաստանի օգտատերերի համար
Apple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համարApple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համարՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Թույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկաԹույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկա
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիաԳյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիա
Էկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներումԷկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում
Վասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համարՎասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համար
Հայաստանը կուսումնասիրի Լիտվայի փորձը էներգետիկայի ոլորտումՀայաստանը կուսումնասիրի Լիտվայի փորձը էներգետիկայի ոլորտում
Հայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվինՀայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվին
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom ArmeniaԲնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել ՎաշինգտոնումՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել Վաշինգտոնում
Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց. օրենքի նախագիծՀայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց. օրենքի նախագիծ
Գոհար Բարսեղյան. եվրասիական ինտեգրման նշանակալի ձեռքբերումներից մեկը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմն էԳոհար Բարսեղյան. եվրասիական ինտեգրման նշանակալի ձեռքբերումներից մեկը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմն է
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
ՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտումՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտում
Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորություններըՀայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորությունները
Երևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. ՔաղաքագետԵրևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. Քաղաքագետ
KfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործումKfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործում
Ռուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններովՌուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններով
Հայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորություններըՀայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորությունները
Պատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտումՊատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտում
Հայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղումՀայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղում
"Նաիրի Ինշուրանս" ապահովագրական ընկերությունը հանդես է եկել "ԷՖԵՍ" ԱԸ անհիմն ինքնագովազդի դեմ
Փորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկաՓորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկա
Հայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններՀայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններ
Արսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսիԱրսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսի
Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համարԵվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համար
Շուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիսՇուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիս
Հայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջՀայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջ
Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման "ճանապարհային քարտեզ"
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
29.04.2024
RUB4.17-0.05
USD387.81-0.27
EUR415.62-0.67
GBP485.890.32
CAD284.05-0.11
JPY24.880.13
CNY53.560.01
CHF425.460.12