Արմինֆո.Կատարելագործելով իր հեռահար սպասարկման ծառայությունները՝ Արդշինբանկն ընձեռում է հնարավորություն իր ֆիզիկական անձ հաճախորդներին ստանալ վարկ հաշված վայրկյանների ընթացքում՝ առանց Բանկ այցելելու: Հավելվածի միջոցով հնարավոր է դիմել մինչև 1,1 մլն ՀՀ դրամ սահմանաչափով և մինչև 10 տարի մարման ժամկետով անգրավ սպառողական վարկ ստանալու համար: Որոշման կայացման և վարկի տրամադրման գործընթացներն իրականացվում են անմիջապես:
Արդշինբանկի Մոբայլ բանկինգ հավելվածի միջոցով հաճախորդներն իրականացնում են բանկային գործարքներ աշխարհի ցանկացած կետից 24/7 ռեժիմով: Հավելվածը թույլ է տալիս ընդամենը մի քանի քայլի միջոցով իրականացնել դրամական փոխանցումներ, վճարումներ, վարկերի մարումներ և ավանդների համալրում:
Հիշեցնենք, որ ստանդարտ բանկային գործարքներն իրականացնելուց բացի, հավելվածը հնարավորություն է տալիս օգտվել այնպիսի առավելություններից, ինչպիսին են արտարժույթի փոխարկումը արտոնյալ սակագներով, քարտի սահմանաչափերի փոփոխումը, քարտի բլոկավորում/ապաբլոկավորումը և շատ ավելին: Հավելվածը հեշտ և անվտանգ միջոց է կառավարելու սեփական հաշիվները և հետևելու ծախսերին:
Մոբայլ բանկինգ անվճար ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է Android կամ iOS օպերացիոն համակարգերով բեռնել «Արդշինբանկ» հավելվածը և այցելել Բանկի 63 մասնաճյուղերից ցանկացածը՝ լրացնելու համապատասխան դիմումը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |