Արմինֆո. ԱՄՀ-ի նորացված կանխատեսման համաձայն, Հայաստանում 2018 թ.-ին գնաճը կկազմի 3%, իսկ 2019-ին`4,4%: Այս մասին է ասված ԱՄՀ-ի «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարը» հոկտեմբերյան զեկույցում:
ԵԱՏՄ երկրների համար Արժույթի միջազգային հիմնադրամը նույնպես թարմացրել է իր կանխատեսումը: Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունում գնաճը 2018 թվականին սպասվում է 2.8%, 2019-ին`5.1%: Բելառուսում գնաճը նախատեսվում է 5,5%, իսկ 2019-ին այդ ցուցանիշը կպահպանվի: Ղազախստանում, 2018-ին գնաճը կկազմի 6.4%, իսկ 2019-ին`5.6%: Ղրղզստանում գնաճը նախատեսվում է 2,9%, իսկ 2019-ին` 4,6%:
Հայաստանի հարևան երկրներում, Վրաստանում և Ադրբեջանում գնաճը 2018 թվականին համապատասխանաբար կկազմի`2.8% և 3.5%, 2019-ին`համապատասխանաբար`2.7% և 3.3%:
Նշենք, որ Հայաստանում 2017 թ.-ին գնաճը կազմել էր 2.6%, 2016-ին`1.1%, 2015 թվականին`0.1%: Դա մեծապես պայմանավորված էր պարենային ապրանքների (ներառյալ ալկոհոլը և ծխախոտը) գների 5.3% և ոչ պարենային ապրանքների գների 1.7% աճով, իսկ ծառայությունների սակագները նվազել են 0.5%:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |