Արմինֆո.Աշխարհում ճոպանուղի արտադրող առաջատար ընկերություններից մեկը` ֆրանսիական Poma ընկերությունը, մտադիր է Հայաստանում լեռնադահուկային գոտի հիմնել: Այդ մասին հաղորդել է Franceinfo-ն:
Աղբյուրի համաձայն, նախագծի իրագործման նպատակով ընկերության ներկայացուցիչները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Հայաստան այցի շրջանակում այցելել են մի շարք վայրեր: «Այդ փոքր երկրում, որը դեպի ծով ելք չունի, ամեն ինչ պետք է արվի պատշաճ մակարդակով: Չնայած առկա հնարավորություններին` Հայաստանում կա միայն մեկ լեռնադահուկային առողջարան՚, - հայտարարել է ընկերության ներկայացուցիչ Պատրիկ Շիբլին, հավելելով, որ Poma–ն ցանկանում է օգտվել այդ հնարավորությունից: «Այստեղ շատ են բարձրադիր շրջանները, որտեղ ձյունը երաշխավորված է՚, - նշել է Poma-ի ներկայացուցիչը:
Այդ նորությունը հաստատել է նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Մանե Ադամյանը, որը «Ֆեյսբուքի՚ իր էջում գրել է, որ հայտնի ֆրանսիական Poma ընկերությունը ցանկանում է նոր լեռնադահուկային գոտի բացել Հայաստանում: «Poma-ն ոլորտի խոշորագույն ընկերություններից մեկն է աշխարհում, որը ավելի քան 7800 ճոպանուղիների եւ տարատեսակ ատրակցիոնների հեղինակն է աշխարհով մեկ սփռված հանգստյան գոտիներում», - գրել է Ադամյանը:
Poma ընկերությունը ճոպանուղիների մշակման, պատրաստման, մատակարարման, շահագործման և սպասարկման շուկայում համաշխարհային առաջատարներից մեկն է: Աշխարհում ավելի քան 8 հազար ճոպանուղի է կառուցվել այդ ընկերության տեխնոլոգիաների և սարքավորումների կիրառմամբ:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |