Արմինֆո. Իրանի խորհրդարանում ծրագրման և բյուջեի հանձնաժողովի անդամ Հադի Գավամին հայտարարել է Իրանի և Հայաստանի միջև համագործակցության ամրապնդման անհրաժեշտության մասին՝ Արաս և Մեղրի ազատ գոտիներում ներդրումներ կատարելու համար: Այդ մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը:
Աղբյուրի խոսքով, հարևան երկրների հետ տնտեսական դիվանագիտության ամրապնդումը կօգնի զգալիորեն դիվերսիֆիկացնել և լրացուցիչ արժեք ստեղծել երկրում:
Մասնավորպաես, ազատ տնտեսական գոտիներում սարքավորված նավթավերամշակման գործարաններ ստեղծելու ճանապարհով կարելի է մեծ եկամուտ ստանալ: Հադի Գավամին հիշեցրել է, որ ներկայումս իրանական գազը մատակարարվում է Հայաստանից ստացվող էլեկտրականության դիմաց, իսկ վառելիքի մատակարարման ոլորտում համագործակցությունն ընդլայնելով՝ շատ խնդիրներ կլուծվեն, որոնք հետագայում կարող են առաջանալ պատժամիջոցների պատճառով: <Հենց մենք Արաս և Մեղրի ազատ գոտիներում կարողանանք ստեղծել 200 հազար բարել հզորությամբ նավթավերամշակման գործարան, երկիրը հսկայական եկամուտ կստանա>,- հայտարարել է իրանցի պաշտոնյան:
RUB | 4.22 | 0.06 |
USD | 387.63 | -0.37 |
EUR | 414.92 | -1.29 |
GBP | 485.04 | -1.51 |
CAD | 282.47 | -1.03 |
JPY | 25.00 | 0.27 |
CNY | 53.53 | -0.05 |
CHF | 425.22 | -0.50 |