Արմինֆո. «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցությանե ծրագրին միացել է «ԱՄԵՐԻԱԲԱՆԿե ՓԲԸ-ն։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, ծրագրին մասնակցում են նաև «ԱԳԲԱ Լիզինգե ՎԿ-ն, «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիաե (նախկին՝ «ՓՄՁ ներդրումներե ՈՒՎԿ ՓԲԸ), «Քարդ ԱգրոԿրեդիտե ՈՒՎԿ-ները, «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿե, «ԿՈՆՎԵՐՍԲԱՆԿե ՓԲԸ-ները և «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿե ԲԲԸ-ն։
Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակներում տնտեսավարողները հնարավորություն ունեն լիզինգի պայմանագրով ձեռք բերել սարքավորումներ հետևյալ ոլորտներում՝ անասնաբուծություն, այդ թվում՝ տավարաբուծություն, ոչխարաբուծություն, խոզաբուծություն, թռչնաբուծություն, մեղվաբուծություն, ձկնաբուծություն, արդյունագործական գազանաբուծություն; բուսաբուծություն, այդ թվում՝ ջերմոցային տնտեսություն; սառնարանային տնտեսություն, այդ թվում` կաթի մթերման կայաններ; թարմ պտուղբանջարեղենի և հատիկաընդեղենի տեսակավորման, փաթեթավորման ու հատիկաընդեղենի զտման գործունեություն; սպանդանոցային տնտեսություն; ագրովերամշակող արդյունաբերություն; ագրոպարենային ոլորտի այլ գործունեություն:
Lիզինգը տրամադրվում է դրամով, մինչև 8 տարի ներառյալ մարման ժամկետով, տարեկան մինչև 11 տոկոս տոկոսադրույքով, որի մինչև 7 տոկոսային կետը սուբսիդավորում է պետությունը, որպեսզի լիզինգառուի կողմից վճարվող տարեկան տոկոսադրույքը կազմի 4 տոկոս: Lիզինգառուն վճարում է լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոսի չափով կանխավճար։
RUB | 4.17 | -0.05 |
USD | 387.81 | -0.27 |
EUR | 415.62 | -0.67 |
GBP | 485.89 | 0.32 |
CAD | 284.05 | -0.11 |
JPY | 24.88 | 0.13 |
CNY | 53.56 | 0.01 |
CHF | 425.46 | 0.12 |