Երեքշաբթի, 16 Հոկտեմբերի 2018 18:04
Ալեքսանդր Ավանեսով

Տեղի է ունեցել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հանձնաժողովի հերթական նիստը

Տեղի է ունեցել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հանձնաժողովի հերթական նիստը

Արմինֆո.Հոկտեմբերի 16-ին Երևանում տեղի ունեցավ Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմ ծրագրի Համատեղ համակարգող հանձնաժողովի յոթերորդ նիստը:

 

Նիստի մասնակիցները քննարկել են 2018 թ. աշխատանքների արդյունքները, 2019 թ. աշխատանքների նախապատրաստումը, ինչպես նաև ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված Միջկառավարական համաձայնագրի տևողությունը երկարացնելու միջոցառումների ծրագիրը: Կողմերը նշել են կայանի տուրբինային դահլիճի սարքավորումների արդիականացմանն ուղղված աշխատանքների արդյունավետությունը:

 

Ատոմակայանի արդիականացումն իրականացվում է էներգախնայողության արդյունավետության, հուսալիության և այլ գործառնական հատկանիշների բարելավման նպատակով:

 

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև հումանիտար ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ համագործակցությունը և միջուկային էներգիայի ոլորտի աշխատակիցների վերապատրաստումը: Այս տարի ընտրվել են Հայաստանից թեկնածուներ, որոնք ցանկանում են բարձրագույն կրթություն ստանալ ռուսաստանյան բուհերում միջուկային էներգիայի ոլորտում: 4 թեկնածու հաջողությամբ անցել է հարցազրույցներն ու ստացել ՄԻՖԻ-ի մագիստրատուրա քվոտա: Հայաստանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ամենամյա օլիմպիադայի արդյունքներով, հաղթողներն ու մրցանակակիրները կստանան արտոնություններ Ռուսաստանի Դաշնության առաջատար տեխնիկական համալսարաններում սովորելիս, այդ թվում`ընդունվել նաև ՄԻՖԻ-ի Միջազգային միջուկային հետազոտական ​​ համալսարան, ստանալով անվճար կրթության հնարավորություն:-