Արմինֆո. Հայաստանի աշխատող քաղաքացիների կենսաթոշակային վճարները 10 օր առաջ փոխանցվել են Կենտրոնական դեպոզիտարիա, ընդ որում` 1,5 ամիս ուշացումով: Այս մասին հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
Հարցին, թե արդյոք կփոխհատուցվի վնասը, Անանյանը պատասխանել է. «Բոլոր գումարները փոխանցվել են: Հիշենք, որ հուլիսի 1-ից քաղաքացիների կողմից կուտակային կենսաթոշակային համակարգին հատկացվող 5% -ը նվազել է մինչև 2,5%: Երբ տեղի է ունենում նման բան, էլեկտրոնային համակարգերը թարմացվան կարիք են ունենում, իսկ դա ժամանակ է պահանջում: Դա մեզ մոտ տևեց 1,5 ամիս: Տեխնիկական խնդիրների լուծումից հետո հաշիվներին են փոխանցվել բոլոր գումարները»:
Արձագանքելով այն հարցին, որ ՀՀ սահմանադրական դատարանի որոշման համաձայն, տեխնիկական խնդիրները չպետք է ազդեն քաղաքացիների վրա, ՊԵԿ ղեկավարը պատասխանել է. «Դե թող տեխնիկական խնդիրները լուծի Սահմանադրական դատարանը: Եթե քաղաքացին ցանկանում է օգտվել իր սահմանադրական իրավունքներից, ապա այդ դեպքում պետք է հետևել, որպեսզի օրենքի փոփոխություններից հետո անցնի որոշակի ողջամիտ ժամանակահատված, համապատասխան աշխատանքների համար»:
RUB | 4.16 | -0.01 |
USD | 388.00 | 0.19 |
EUR | 416.21 | 0.59 |
GBP | 486.55 | 0.66 |
CAD | 283.50 | -0.55 |
JPY | 24.73 | -0.15 |
CNY | 53.58 | 0.02 |
CHF | 425.72 | 0.26 |