Արմինֆո. ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը խնդիր չի տեսնում, որ խորհրդարանը կարող է չհասցնել ընդունել 2019 թվականի բյուջեն: Այս մասին Փաշինյանը հոկտեմբերի 17-ին հայտնել է լրագրողներին:
«Օրենքը նախատեսում է նման դեպքեր, և խնդիր չի լինի, եթե մենք ժամանակ չունենանք փաստաթուղթը ընդունելու համար», - ասել է նա:
Ըստ Սահմանադրության, եթե բյուջեի նախագիծը չի ընդունվում, ապա սկսում են գործել նախորդ բյուջեի համամասնությունները և ծախսերը: Այսինքն, եթե 2019 թ. բյուջեն, ելնելով մեր քաղաքական իրավիճակից, չընդունվի, ապա կառավարությունը կշարունակի այն ֆինանսավորել 2018 թ. բյուջեի համամասնությամբ: Բանը նրանում է, որ բյուջեի նախագծի քննարկումները պետք է սկսվեին հոկտեմբերի 29-ից: Բայց եթե երկու շաբաթից խորհրդարանը լուծարվի, ուրեմն չի հասցնի ընդունել 2019 թվականի բյուջեն:
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 27-ին կայացած նիստում հավանություն տվեց 2019 թվականի պետական բյուջեի նախագծին:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |