Արմինֆո. Ամերիաբանկն ֆիզիկական անձանց առաջարկում է արևային վահանակների ձեռքբերման և տեղադրման շահավետ վարկային պայմաններ: Այս մասին հայտարարել է Ամերիաբանկի մանրածախ բանկինգի գծով տնօրեն Արման Բարսեղյանը նախօրեին կայացած առցանց մամուլի ասուլիսում, նշելով, որ այդ ծրագիրը մեկնարկել է մեկ ամիս առաջ:
Բանկիրը նշել է, որ արևային վահանակների ձեռքբերման վարկերը, ըստ օրենքի պահանջի, տրվում են դրամով: Այդ վարկերի տոկոսադրույքը տատանվում է տարեկան 12% -ից մինչև 14%: «Այդ տոկոսադրույքը շատ գրավիչ է սպառողական վարկավորման համար և պայմանավորված է նրանով, որ բանկը նման նպատակներով ներգրավում է համեմատաբար էժան ֆինանսական ռեսուրսներ», - ասել է նա:
Այս կապակցությամբ Ա.Բարսեղյանը շեշտել է, որ այդ ծառայության պահանջարկի մեծացման հետ կապված կավելանան նաև վարկավորման ծավալները:
«Ցավոք, արևային վահանակների տեխնոլոգիան ուշ եկավ մեր շուկա, մինչդեռ այլ երկրներում տարիներ շարունակ ունեին մեծ պահանջարկի: Մենք վերջերս ենք սկսել ներդրումներ կատարել այս ոլորտում: Բայց վստահ եմ, որ կարճ ժամանակում մենք կկարողանանք լրացնել այդ բացը, քանի որ արդեն բավականին բարձր ակտիվություն է նկատվում », - եզրափակել է բանկիրը:
ԱրմԻնֆո-ի կողմից պատրաստված` Հայաստանի բանկերի Ֆինանսական վարկանիշների 2018 թ. հուլիսի 1-ի արդյունքների համաձայն, Ամերիաբանկն իր հիմնական ցուցանիշներով շարունակում է մնալ շուկայի առաջատարը: Բանկի ակտիվները կազմել են 693,5 մլրդ դրամ (1,4 մլրդ դոլար, առաջին տեղ), տարեկան 6,2% աճ, վարկային ներդրումները`495,3 մլրդ դրամ (1.03 մլրդ դոլար, առաջին տեղ), տարեկան 17,9% աճով: Բանկի վարկային պորտֆելում տնտեսությանն ուղղված վարկերը կազմել են մոտ 84% կամ 415.5 մլրդ դրամ (861.5 մլն դոլար, 1-ին տեղ), տարեկան 13.3% աճով: Ամերիաբանկի ՓՄՁ վարկային պորտֆելը կազմել է 85.1 մլրդ դրամ (176.4 մլն դոլար, 2-րդ տեղ), իսկ բանկի ընդհանուր վարկային պորտֆելում կազմել են 17.2%, իսկ ոլորտում`12%: Բանկը տարեկան կտրվածքով 14% ավելացրել է ՓՄՁ-ի վարկային պորտֆելը: 2018 թվականի առաջին կիսամյակը բանկը եզրափակել է 5.9 մլրդ դրամի (12.3 մլն դոլար, 1-ին տեղ) զուտ շահույթով, ապահովելով տարեկան 77.4% աճ:
Նշենք, որ Ամերիաբանկը գործում է հայկական շուկայում 1996 թ հոկտեմբերի 31-ից: 2018 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Ամերիաբանկի բաժնետերերն են`Ամերիա Գրուպ CY ltd. - 56.6%, ՎԶԵԲ - 17.8%, Ասիական զարգացման բանկ - 13.98%, ESPS Holding Limited- 11.62%: Ամերիաբանկn wuni 16 մասնաճյուղ, որից 10-ը մայրաքաղաքում, իսկ 6-ը Հայաստանի մարզերում: