Ուրբաթ, 19 Հոկտեմբերի 2018 12:19
Կարինա Մելիքյան

«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ՚ ընկերությունը հիշեցնում է. ապահովագրական խարդախությունը քրեորեն պատժելի է

«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ՚ ընկերությունը հիշեցնում է. ապահովագրական խարդախությունը քրեորեն պատժելի է

Արմինֆո. ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության անվտանգության ծառայությունը ձեռնարկում է ակտիվ միջոցներ ապահովագրական խարդախությունները կանխելու և բացահայտելու ուղղությամբ:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից, 2018 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության դատարաններում կայացվել է ավտոապահովագրության ոլորտում խարդախության (այդ թվում՝ խոշոր չափերի) փաստերով մի քանի մեղադրական դատավճիռ: Հաճախ քրեական գործերը հարուցվում են, օգտագործելով ապահովագրական ընկերության կողմից ինքնուրույն կամ իրավապահ մարմինների հետ համատեղ հավաքագրված փաստերի հիման վրա:

 

Այդպիսով, ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության կողմից ոստիկանությանը փոխանցված տվյալների հիման վրա հարուցվել է քրեական գործ քաղաքացի Բ.Տ.-ի դեմ, ով ավտոմեքենան ոչ սթափ վիճակում վարելու արդյունքում դարձել է վթարի մեղավոր, ինչպես նաև իրեն օժանդակելու և ոչ սթափ վիճակում վարելու փաստը թաքցնելու նպատակով դեպքի վայրում հայտնված իր որդու և ընկերոջ դեմ, որոնք հերթով փորձել են ներկայանալ որպես վարորդ և վթարի մեղավոր: Իրավապահ մարմինները հետաքննության ընթացքում հիմնավորել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափով խարդախության փորձը: Պատճառված վնասը կազմել է 1,800,000 դրամ: Հանցավոր խմբի բոլոր երեք մասնակիցները դատապարտվել են, և նրանց նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 500,000 և 600,000 դրամի չափով:

 

Մեկ այլ դեպքում քաղաքացի Հ.Ս.-ն դարձել է ՃՏՊ-ի մեղավոր, որի արդյունքում իր ավտոմեքենային պատճառվել է 1,800,000 դրամի վնաս: Հատուցում ստանալու նպատակով Հ.Ս.-ն այդ դեպքից մի քանի օր անց բեմականացրել էր նման պատահար և փորձել հանգամանքները ներկայացնել այնպես, որ նրան տուժող ճանաչեն: ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության հաղորդագրության հիման վրա իրավապահ մարմինները հարուցել են քրեական գործ, և ապացուցել խարդախության փաստը: Դատարանը Հ.Ս.-ին ճանաչել է մեղավոր խոշոր չափով խարդախության մեջ և նշանակել պատիժ՝ ազատազրկում 2 տարի 6 ամիս ժամկետով: Պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է 2 տարի փորձաշրջան:

 

Նմանատիպ դեպք վերջերս բացահայտվել է իրավապահ մարմինների գործողությունների շնորհիվ: Քաղաքացի Մ.-ի կողմից վարած ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը: Պատճառված վնասը կազմել է 1,714,000 դրամ: Քանի որ ԱՊՊԱ պայմաններով նման դեպքն ապահովագրական պատահար չի հանդիսանում, վարորդը՝ ծանոթների հետ համաձայնության գալով, բեմականացրել է ՃՏՊ այլ ավտոմեքենայի մասնակցությամբ: Դատարանի վճռով նախնական համաձայնությամբ հանցավոր խմբի կողմից խոշոր չափով խարդախություն կատարելու համար քրեական պատիժ նշանակվել է հինգ քացաքացիների նկատմամբ, այդ թվում՝ ՃՏՊ-ի մեղավոր վարորդի, բեմադրության մասնակից այլ ավտոմեքենայի վարորդի, ավտոքարշակի վարորդի, ինչպես նաև Հայաստանում գործող ապահովագրական ընկերություններից մեկի աշխատակցի նկատմամբ:

 

Խարդախության այլ տարածված տեսակներից է նաև ԱՊՊԱ պայմանագրի ձեռքբերումը ապահովագրական պատահար տեղի ունենալուց հետո: Նման դեպքերից մեկի գծով դատարանի կողմից այս տարի կայացվել է վճիռ քաղաքացի Ա.Ա. –ի նկատմամբ, ով վթարից հետո գնել էր ԱՊՊԱ պայմանագիր, և որոշ ժամանակ անց զանգահարել ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության կոնտակտ-կենտրոն և հայտնել ապահովագրական պատահարի մասին: Պատճառված վնասը կազմել է 580,000 դրամ: Ընկերության աշխատակիցների կողմից բացահայտված փաստը հիմք է հանդիսացել քրեական գործ հարուցելու համար: Օրինական ուժի մեջ մտած դատավճռով քաղաքացի Ա.Ա.-ն ճանաչվել է մեղավոր և կրել քրեական պատասխանատվություն:

 

Ընկերությունում գործում է խարդախության նշանների բացահայտման համակարգ, որի շնորհիվ խարդախության փորձերի զգալի մասն աշխատակիցները կանխում են հայտերի կարգավորման փուլում: Խարդախության նշաններ ունեցող բոլոր հայտային գործերը ենթարկվում են մանրակրկիտ վերլուծության: Օրինակ՝ 2017 թվականի տարեվերջում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ կոնտակտ-կենտրոնը գրանցել է ահազանգ Վանաձորից, որում ներկայացվում էին միմյանց հակասող տեղեկություններ: Ընկերության աշխատակիցների կողմից ձեռնարկված գործողությունների շնորհիվ ապացուցվել էր, որ նշված վթարը, որի արդյունքում պատճառված վնասը կազմել էր 1,500,000 դրամ, բեմականացված էր: Տվյալ դեպքում ապահովագրական հատուցում չի վճարվել:

 

Մեկ այլ դեպքում, որը տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 10-ին Երևանի Զեյթուն շրջանում, Ընկերության աշխատակիցները պարզել էին, որ ԱՊՊԱ պայմանագիրը կնքվել էր պատահարից հետո: Բացահայտվել էին նաև խարդախության այլ նշաններ, և գործը փոխանցվել է իրավապահ մարմիններին: Քննչական գործողությունների արդյունքում հաստատվեց ապահովագրական ընկերությանը իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ներկայացնելու փաստը: Նշված հանգամանքների հիման վրա 410,000 դրամ գումար չի վճարվել:

 

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության Անվտանգության ծառայության ներկայացուցչի հաղորդմամբ, խարդախությունների փորձերի զգալի մասը կատարում են «բարեխիղճ», հանցավոր աշխարհի հետ կապ չունեցող քաղաքացիները, որոնք նախապես չեն պլանավորում հանցանքը, այլ կատարում են հանպատրաստից, առանց գիտակցելու, որ տեղեկատվության խեղաթյուրումը և ապահովագրողին մոլորեցումը հանդիսանում է քրեորեն պատժելի արարք:

 

Միայն վերոնշյալ նկարագրված 6 դեպքերով հաջողվել է բացահայտել 7,804,000 դրամ գումարի խարդախության փորձ: Միջազգային վիճակագրության տվյալներով խարդախությունների մասնաբաժինն ապահովագրական հատուցումներում կազմում է մոտ 15 տոկոս, որից 10 տոկոսը կատարվում են «պրոֆեսիոնալների» կողմից:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Ալկոհոլ արտադրողները համաշխարհային մակարդակով «խեղդվում են»Ալկոհոլ արտադրողները համաշխարհային մակարդակով «խեղդվում են»
Աշխարհի միլիարդատերերը 2025 թվականին իրենց կարողությունն ավելացրել են 16%-ովԱշխարհի միլիարդատերերը 2025 թվականին իրենց կարողությունն ավելացրել են 16%-ով
Փաշինյան․ Հայաստանի բանկերից մեկը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է աննախադեպ ծավալի եվրապարտատոմսերՓաշինյան․ Հայաստանի բանկերից մեկը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է աննախադեպ ծավալի եվրապարտատոմսեր
Հայաստանն ու Եգիպտոսը դիտարկում են աշխատուժի շարժունակության կարգավորման նպատակով համագործակցության հնարավորությունըՀայաստանն ու Եգիպտոսը դիտարկում են աշխատուժի շարժունակության կարգավորման նպատակով համագործակցության հնարավորությունը
Արդշինբանկը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է աննախադեպ ծավալի՝ 600 մլն դոլարի եվրոպարտատոմսերԱրդշինբանկը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է աննախադեպ ծավալի՝ 600 մլն դոլարի եվրոպարտատոմսեր
Անկում Հայաստանի անշարժ գույքի շուկայում. Հիփոթեքայիններին եկամտահարկի վերադարձման ծրագրի չեղարկման արձագանքներըԱնկում Հայաստանի անշարժ գույքի շուկայում. Հիփոթեքայիններին եկամտահարկի վերադարձման ծրագրի չեղարկման արձագանքները
Հայաստանի ԲՏԱ նախարարությունը Գերմանիայի հետ պայմանավորվել է նորարարական և տեխնոլոգիական  համատեղ նախագծերի իրականացման շուրջՀայաստանի ԲՏԱ նախարարությունը Գերմանիայի հետ պայմանավորվել է նորարարական և տեխնոլոգիական  համատեղ նախագծերի իրականացման շուրջ
Հայաստանում մտադիր են ներդնել հետադարձ հիփոթեքի ինստիտուտՀայաստանում մտադիր են ներդնել հետադարձ հիփոթեքի ինստիտուտ
Հայաստանն ու Ուզբեկստանը նախանշել են գյուղատնտեսության ոլորտում հետագա համագործակցության հնարավոր ուղղություններըՀայաստանն ու Ուզբեկստանը նախանշել են գյուղատնտեսության ոլորտում հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները
Վրաստանը մտադիր է 2026 թվականին ավարտել Ադրբեջանն ու Հայաստանը Միջին միջանցքով Թուրքիայի հետ կապող ճանապարհների շինարարությունըՎրաստանը մտադիր է 2026 թվականին ավարտել Ադրբեջանն ու Հայաստանը Միջին միջանցքով Թուրքիայի հետ կապող ճանապարհների շինարարությունը
Եվրոպացիները լծակներ ունեն ԱՄՆ-ի դեմ - The EconomistԵվրոպացիները լծակներ ունեն ԱՄՆ-ի դեմ - The Economist
Fitch Ratings-ը կանխատեսում է Հայաստանի տնտեսության աճի կայուն հեռանկարներ. 2025 թվականին՝ 5,5%, և 2026-2027թթ.՝ 5%-ից բարձր՝ վերանայելով երկրի վարկանիշի կանխատեսումը «դրականի»Fitch Ratings-ը կանխատեսում է Հայաստանի տնտեսության աճի կայուն հեռանկարներ. 2025 թվականին՝ 5,5%, և 2026-2027թթ.՝ 5%-ից բարձր՝ վերանայելով երկրի վարկանիշի կանխատեսումը «դրականի»
Fitch Ratings-ը բարձրացրել է Հայաստանի ինքնիշխան վարկանիշի կանխատեսումը՝ Fitch Ratings-ը բարձրացրել է Հայաստանի ինքնիշխան վարկանիշի կանխատեսումը՝ "Կայունից" "Դրականի". վարչապետ
ԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն էԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն է
Հայաստանի զբոսաշրջության ոլորտում մշակվել և հաստատվել են ազգային ստանդարտներըՀայաստանի զբոսաշրջության ոլորտում մշակվել և հաստատվել են ազգային ստանդարտները
ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքերՊԵԿ-ը բացահայտել է կեղծ օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր
Բելառուսի նախագահը հրամանագիր է ստորագրել երկրում կրիպտոբանկերի գործունեության վերաբերյալԲելառուսի նախագահը հրամանագիր է ստորագրել երկրում կրիպտոբանկերի գործունեության վերաբերյալ
ԱՄՆ բանկերը բաժնետերերին վերադարձրել են ռեկորդային 140 միլիոն դոլարԱՄՆ բանկերը բաժնետերերին վերադարձրել են ռեկորդային 140 միլիոն դոլար
ԿԲ-ն տեղեկացնում է քաղաքացիներին. Բանկերն իրավունք չունեն մերժել սոցփաթեթի ծրագրով հաշիվների բացումըԿԲ-ն տեղեկացնում է քաղաքացիներին. Բանկերն իրավունք չունեն մերժել սոցփաթեթի ծրագրով հաշիվների բացումը
"Մեր ձեւով". Մինչ Հայաստանում յուրաքանչյուր երկրորդ քաղաքացի ապրում է աղքատության շեմից ցածր, երկրի ղեկավարությունը միլիարդավոր դրամների պարգևավճարներ է ստանում
TRIPP-ը Հայաստանը վերածում է ամերիկյան տնտեսական շահերի կենտրոնի Հարավային Կովկասի տարածաշրջանում. Հայկազ ՖանյանTRIPP-ը Հայաստանը վերածում է ամերիկյան տնտեսական շահերի կենտրոնի Հարավային Կովկասի տարածաշրջանում. Հայկազ Ֆանյան
Երեւանում կայացել է հայ-թուրքմենական գործարար համաժողովԵրեւանում կայացել է հայ-թուրքմենական գործարար համաժողով
RA  Ministry of Territorial Administration: Armenia, Azerbaijan   conduct joint inspection of  Yeraskh- Sadarak railway sectionRA  Ministry of Territorial Administration: Armenia, Azerbaijan   conduct joint inspection of  Yeraskh- Sadarak railway section
Հայաստանը վերանայում է ջերմատնային տնտեսությունների աջակցության սուբսիդիաների չափը՝ երիտասարդ ձեռներեցներին և 63-ից բարձր տարիքի անձանց ոլորտ ներգրավելու համարՀայաստանը վերանայում է ջերմատնային տնտեսությունների աջակցության սուբսիդիաների չափը՝ երիտասարդ ձեռներեցներին և 63-ից բարձր տարիքի անձանց ոլորտ ներգրավելու համար
Համաշխարհային տնտեսությունը 2026 թվականին բախվելու է մի շարք ռիսկերիՀամաշխարհային տնտեսությունը 2026 թվականին բախվելու է մի շարք ռիսկերի
«Միասնության թեւեր»․ Հայաստանին պետք է արտադրող և արտահանող մոդելի տնտեսություն«Միասնության թեւեր»․ Հայաստանին պետք է արտադրող և արտահանող մոդելի տնտեսություն
Փաշինյանը հավաստիացրել է, որ հեղուկ գազի գնի բարձրացում չի լինի՝ արդեն 2026 թվականի դեկտեմբերիցՓաշինյանը հավաստիացրել է, որ հեղուկ գազի գնի բարձրացում չի լինի՝ արդեն 2026 թվականի դեկտեմբերից
Հայաստանի վարչապետը նշել է կառավարման պետական համակարգում նման խոշոր պարգևավճարների պատճառներըՀայաստանի վարչապետը նշել է կառավարման պետական համակարգում նման խոշոր պարգևավճարների պատճառները
Հայաստանի ԿԲ-ը բացահայտել է 72 չլիցենզավորված կազմակերպություն, որոնք առաջարկում են տարբեր ֆինանսական ծառայություններՀայաստանի ԿԲ-ը բացահայտել է 72 չլիցենզավորված կազմակերպություն, որոնք առաջարկում են տարբեր ֆինանսական ծառայություններ
Հայաստանն արևային էներգիայի կառավարման համար լուծումներ է ներկայացրել Աբու Դաբիի ADSW 2026 միջազգային ցուցահանդեսինՀայաստանն արևային էներգիայի կառավարման համար լուծումներ է ներկայացրել Աբու Դաբիի ADSW 2026 միջազգային ցուցահանդեսին
ԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրենը բանակցություններ է վարում ԵրևանումԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրենը բանակցություններ է վարում Երևանում
IBRC. Հայկական բիզնեսն արտահանման ինվոյսների ապահովագրության հասանելիություն կստանաIBRC. Հայկական բիզնեսն արտահանման ինվոյսների ապահովագրության հասանելիություն կստանա
Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը բարձրացնում է նավթի գներըԻրանի շուրջ ստեղծված իրավիճակը բարձրացնում է նավթի գները
Անմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBankԱնմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBank
Համաշխարհային բանկը բացահայտել է ԵԿԱ երկրների համար հիմնական ռիսկերըՀամաշխարհային բանկը բացահայտել է ԵԿԱ երկրների համար հիմնական ռիսկերը
Հայաստանը կմնա ԵԱՏՄ-ում՝ քանի դեռ դա համատեղելի կլինի ԵՄ անդամ լինելու նրա ցանկության հետ. ՀՀ վարչապետՀայաստանը կմնա ԵԱՏՄ-ում՝ քանի դեռ դա համատեղելի կլինի ԵՄ անդամ լինելու նրա ցանկության հետ. ՀՀ վարչապետ
Հայաստանի կառավարության համար առաջնահերթություն է այս կամ այն ծրագրերի իրականացման գործընթացում մրցութային ընթացակարգերի հարցը. փոխնախարարՀայաստանի կառավարության համար առաջնահերթություն է այս կամ այն ծրագրերի իրականացման գործընթացում մրցութային ընթացակարգերի հարցը. փոխնախարար
Audi-ն 2025 թվականին կրճատում է մեքենաների մատակարարումները 2.9%-ովAudi-ն 2025 թվականին կրճատում է մեքենաների մատակարարումները 2.9%-ով
Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2026 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 2.6%-ովՀամաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2026 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 2.6%-ով
ԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշովԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշով
Հայաստանում ցանկանում են ԱԱՀ հաշվարկման եւ վճարման կանոններ սահմանել ԵԱՏՄ  էլեկտրոնային հարթակների միջոցով ապրանքների մատակարարմանն առնչվող գործարքներումՀայաստանում ցանկանում են ԱԱՀ հաշվարկման եւ վճարման կանոններ սահմանել ԵԱՏՄ  էլեկտրոնային հարթակների միջոցով ապրանքների մատակարարմանն առնչվող գործարքներում
Փաշինյանը՝ հայ-թուրքական սահմանին կամուրջներ կառուցելու ծրագրերի մասինՓաշինյանը՝ հայ-թուրքական սահմանին կամուրջներ կառուցելու ծրագրերի մասին
ՀՀ բյուջեով համաֆինանսավորվող ծրագրերը ոչ թե հարկվելու են շահույթից, այլ գնահատվելու են կառուցված շենքերի և ենթակառուցվածքների ակտիվների տեսքովՀՀ բյուջեով համաֆինանսավորվող ծրագրերը ոչ թե հարկվելու են շահույթից, այլ գնահատվելու են կառուցված շենքերի և ենթակառուցվածքների ակտիվների տեսքով
Հայաստանի այն ավիաընկերությունները, որոնք նախկինում չեն կարողացել օգտվել Հայաստանի այն ավիաընկերությունները, որոնք նախկինում չեն կարողացել օգտվել "օդի հարկի" արտոնությունից, կստանան այդ իրավունքը
ՀՀ-ում Կադաստրի կոմիտեի սպասարկման կենտրոնների փոխարեն կհայտնվեն խորհրդատվական կենտրոններ. օրենքի նախագիծՀՀ-ում Կադաստրի կոմիտեի սպասարկման կենտրոնների փոխարեն կհայտնվեն խորհրդատվական կենտրոններ. օրենքի նախագիծ
Նախարար․ Հայաստանի իշխանությունները վերջնական որոշում են կայացրել մի քանի ՓՄՌ-ով ատոմակայան կառուցելու մասինՆախարար․ Հայաստանի իշխանությունները վերջնական որոշում են կայացրել մի քանի ՓՄՌ-ով ատոմակայան կառուցելու մասին
Ռուսաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային 763.9 միլիարդ դոլարիՌուսաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային 763.9 միլիարդ դոլարի
Իդրամն ամփոփում է 2025 թվականըԻդրամն ամփոփում է 2025 թվականը
Համաշխարհային տնտեսությունը 2026 թվականին կաճի 2.7%-ովՀամաշխարհային տնտեսությունը 2026 թվականին կաճի 2.7%-ով
2026 թվականին կհաստատվի Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը2026 թվականին կհաստատվի Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
Մտահոգությունները տեղին չեն. Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից նավթամթերքի ներկրմանըՄտահոգությունները տեղին չեն. Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից նավթամթերքի ներկրմանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններՀՀ էկոնոմիկայի նախարարը լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններ
«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ համաժողովինՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ համաժողովին
Հայաստանում առևտրաշրջանառությունը 11 ամսում հասել է գրեթե 6 տրլն դրամիՀայաստանում առևտրաշրջանառությունը 11 ամսում հասել է գրեթե 6 տրլն դրամի
Հայաստանի բանկերի միությունը և EFPA Europe-ը գործարկել են Branch Manager որակավորման նախագիծըՀայաստանի բանկերի միությունը և EFPA Europe-ը գործարկել են Branch Manager որակավորման նախագիծը
Ռոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ ՓԲԸ վճարել է մոտ 63,7%-ով ավելի հարկեր եւ տուրքերՌոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ ՓԲԸ վճարել է մոտ 63,7%-ով ավելի հարկեր եւ տուրքեր
Պապիկյան․ Հայաստանը 150 մլրդ դրամ կհատկացնի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը Պապիկյան․ Հայաստանը 150 մլրդ դրամ կհատկացնի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը 
Թրամփը սահմանում է վարկային քարտերի տոկոսադրույքներըԹրամփը սահմանում է վարկային քարտերի տոկոսադրույքները
Volkswagen-ի վաճառքը 2025 թվականին նվազել է 1.4%-ովVolkswagen-ի վաճառքը 2025 թվականին նվազել է 1.4%-ով
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
19.01.2026
RUB4.86-0.01
USD378.89-1.10
EUR440.42-0.90
GBP508.05-1.36
CAD272.84-0.69
JPY23.99-0.04
CNY54.41-0.11
CHF474.320.28