Արմինֆո. Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Վիետնամի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի Արտաքին հարաբերությունների գծով ներկայացուցիչ Նգույեն Տուան Ֆոնգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռաիսա Վարդանյանը:
Մհեր Գրիգորյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է Հայաստանի և Վիետնամի միջև երկկողմ հարաբերությունների զարգացումը՝ հաշվի առնելով նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև ստորագրված ազատ առևտրի մասին համաձայնագիրը: Նա ընգծել է, որ երկու երկրների համար փոխադարձ օգտակար կլինեն անընդհատ շփումներն ու փորձի փոխանակումը մասնավորապես թվայնացման, առողջապահության, կրթության և սոցիալական հարցերին առնչվող ոլորտներում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Նգույեն Տուան Ֆոնգը նշել է, որ չնայած աշխարհագրական հեռավորության՝ երկու երկրների միջև ձևավորվել է արդյունավետ համագործակցություն, որը կարող է լավ հիմք հանդիսանալ հարաբերությունների հետագա խորացման համար:
Զրուցակիցները երկուստեք արձանագրել են, որ անհրաժեշտ է համատեղ ջանքեր կիրառել նաև տնտեսական հարաբերություններում առկա մեծ ներուժը իրացնելու ուղղությամբ:
RUB | 4.22 | 0.06 |
USD | 387.63 | -0.37 |
EUR | 414.92 | -1.29 |
GBP | 485.04 | -1.51 |
CAD | 282.47 | -1.03 |
JPY | 25.00 | 0.27 |
CNY | 53.53 | -0.05 |
CHF | 425.22 | -0.50 |