Արմինֆո. Այսօր տեղի է ունեցել Բիզնես Արմենիայի հոգաբարձուների խորհրդի նիստը՝ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գլխավորությամբ։ Խորհուրդն ի գիտություն է ընդունել հիմնադրամի գործադիր մարմնի հաշվետվությունը՝ 2018թ. 9 ամիսների գործունեության արդյունքների վերաբերյալ։
Ինչպես տեղեկացրել է Կազմակերպության մամուլի ծառայությունը, Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը ներկայացրել է արդյունքները, համաձայն որոնց, կառույցի աջակցությամբ այս տարվա հունվար-սեպտեմբերին ապահովվել է 5 միլիարդ 910 միլիոն դրամի արտահանում, որը գերազանցում է անցած ամբողջ տարվա 5.7 միլիարդ դրամ ցուցանիշը։ Այս տարվա առաջին ինն ամիսներին հիմնադրամի աջակցությամբ ապահովվել են 17 միլիոն 395 հազար դոլարի օտարերկրյա ներդրումներ, ևս 28.6 միլիոն դոլարի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրերը ստորագրված են։
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը համալրում է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարը։
Նշենք, որ Հայաստանի զարգացման հիմնադրամը (DFA) հիմնադրվել է 2015 թվականին:
2018 թվականին Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ Հայաստանի զարգացման հիմնադրամը վերանվանվեց «Բիզնես Արմենիա» հիմնադրամի: Կազմակերպության գործունեությունն ուղղված է օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, միաժամանակ` արտահանման խթանմանը, գործարար միջավայրի բարելավմանը, տարածաշրջանային զարգացման ծրագրերի իրականացմանը և զբոսաշրջության ոլորտի զարգացմանը: «Բիզնես Արմենիա» հիմնադրամն իրականացնում է ծրագրեր, որոնք նախատեսում են պետական մարմինների և գործարարների միջև համագործակցություն:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |