Արմինֆո.. Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառությունն աճում է ոչ միայն արժեքի տեսանկյունից, այլև ընդլայնվում է նոմենկլատուրան: Այս մասին «Արմինֆո» -ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը EXPO RUSSIA ARMENIA միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում:
«Նախ, ուրախ եմ նշել, որ անցյալ տարվա մակարդակը և փոխադարձ առևտրի ներկայիս ցուցանիշները գրեթե 30 տոկոսով ավելացել են: Իսկ համեմատելով 2017 թվականի ծավալները 2016-ի համեմատ աճը գերազանցել է ավելի քան 35%: Մեր ապրանքաշրջանառության առումով անընդհատ աճում ենք, գնալով ավելի բարձր և բարձր», - ընդգծել է նա:
Դեսպանի խոսքերով, այս տարի Բելառուսն սկսեց հայկական շուկային տավարի թարմ միս մատակարարել, գարեջրի արտադրության բաղադրիչներ, սպիտակ շաքարավազ: Անհավանական ժողովրդականություն սկսեց Հայաստանում վայելել, ինչպես նշել է դեսպանը, մսամթերքը և կաթնամթերքը:
Բելառուս դիվանագետը չի խոսել խնդիրների և խոչընդոտների մասին, ընդգծելով, որ համապատասխան իրավական հիմք է ստեղծվել երկու երկրների միջև հաջող համագործակցության զարգացման համար: «Կան բազմաթիվ հնարավորություններ: Մասնավորապես, մեր ավտոտրակտորային և կոմունալ տեխնիկան: Օրինակ, «Սանիտեք» ընկերությունը փորձում է Հայաստանում աղբահանության համար գնել Mercedes-ներ, իսկ այդ ծառայության դիմաց քաղաքացին պետք է վճարի իր գրպանից: Մինչդեռ, Մինսկի ավտոմոբիլային գործարանից (ՄԱԶ) գնումները կլինեն մի քանի անգամ ավելի էժան, ինչի արդյունքում քաղաքացին միայն կշահի: Այդ նպատակի համար մենք ունենք բոլոր անհրաժեշտ սարքավորումները: Սակայն, ցավոք, շատ հայ ներկայացուցիչներ նայում են այլ ուղղոթւյամբ, մոռանալով, որ ԵԱՏՄ ներսում մենք ունենք ներուժ, որի շնորհիվ կարող ենք մեզ զգալ բավականին հարմարավետ», - ընդգծել է դեսպանը:
Ցուցահանդեսի մասին խոսելով, Ի. Նազարուկը նշել է, որ հաճելիորեն զարմացած է մի շարք բելառուսական ձեռնարկությունների մասնակցությամբ, չնայած այն հանգամանքին, որ այս միջոցառումը կոչվում էր «EXPO RUSSIA ARMENIA»: «Մենք պետք է ապագային ավելի լայնորեն նայենք և ոչ թե սահմանափակվենք միայն հայ-ռուսական ընկերություններով: Պետք է ավելի շատ ներգրավվեն ԵԱՏՄ մեր գործընկերները», - ասել է դիվանագետը: Մասնավորապես, դեսպանը նշել է, որ ցուցահանդեսին մասնակցում է «Ուռուցքաբանության հանրապետական գիտակրթական կենտրոնը»: «Սա հսկայական փորձ և ավանդույթ ունեցող կոլեկտիվ է: Հարմար է նար նրանով, քանի որ ուղիղ օդային կապ կա Երևանի և Մինսկի միջև: Երեք ժամ թռիչք, և ստանում ես լիարժեք բարձրակարգ հետազոտություն և բարձր որակավորում: Բելառուսական մետալուրգիական գործարանը նույնպես մասնակցում է ցուցահանդեսին, որի մետաղական լարն օգտագործում է, ըստ դեսպանի, աշխարհի անվադողեր արտադրողների երրորդ մասը: Նազարուկը նշել է նաև «Բելառուսական հաստոցներ» առևտրի տան մասնակցությունը, որն արտադրում է մետաղական, փայտամշակման և տարբեր նյութեր, մշակող մեքենաներ և այլն:
ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում «Բելառուսական հաստոցներ» ընկերության ֆինանսական տնօրեն Սերգեյ Ֆադեևը տեղեկացրել է, որ ներկայումս ընկերությունն իր արտադրանքն արտահանում է ԱՊՀ երկրներ, այդ թվում`Եվրասիական տնտեսական միություն, բացի Հայաստանից: Խոսելով իրենց արտադրանքի մրցունակության մասին, Ս.Ֆադեևն ընդգծել է, որ բելառուսական արտադրողների արտադրանքը, ունենալով բարձր որակ և ցածր գին, ավելի էժան է նստում, քան Չինաստանից և Ռուսաստանից ներկրվածը: Ֆինանսական տնօրենի խոսքով, ցուցահանդեսի շրջանակներում Բելառուսական հաստոցների ներկայացուցիչները 27 հանդիպում կունենան B2B ձևաչափով:
Նշենք, որ «Բելառուսական հաստոցներ» ընկերությունն ունի ավելի քան 10 տարվա պատմություն`մետաղահատման սարքավորումների շուկայում: «Բելառուսական հաստոցներ» ԲԲԸ-ն հանդիսանում է Բելառուսի բոլոր հաստոցաշինական գործարանների վաճառքի պաշտոնական կառույցն է Ռուսաստանի Դաշնությունում և ԱՊՀ երկրների տարածքում: Մեքենաների կատալոգը ներառում է ավելի քան 1000 ապրանքատեսակ:
ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանի և Բելառուսի միջև առևտրի շրջանառությունը 2018-ի հունվար-օգոստոսին կազմել է 32.1 մլն դոլար, տարեկան 20.1% աճով: Միևնույն ժամանակ, արտահանումն ավելացել է 66%, մինչև 7,5 մլն դոլար, իսկ ներմուծումը`10,8%, մինչև 24.6 մլն.դոլար: