Արմինֆո.
Հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել պաշտոնական բացումը՝ Սեբաստիա փողոց, 82 շենք, թիվ 50 հասցեում: Արարողությանը ներկա են եղել հյուրեր Երևանի Մալաթիա վարչական շրջանի աշխատակազմից, գործարար համայնքից, Բանկի hաճախորդներ:
<< <<Մալաթիա>> մասնաճյուղի բացմամբ Կոնվերս Բանկն ընդլայնում է իր ներկայությունը Երևանի տարածքում: Այստեղ հաճախորդները կարող են օգտվել համալիր բանկային ծառայություններ, ինչպես նաև գործարքներ իրականացնել Բանկի տարածքում տեղադրված բանկոմատի և վճարային տերմինալի միջոցով: Մասնաճյուղի աշխատանքաjին ժամերն են՝ երկուշաբթի- ուրբաթ՝ ժամը 9.30-17.00-ը, իսկ շաբաթ օրերին՝ ժամը 10:00-ից 14:30-ը>>- ասացին Բանկում՝ հավելելով, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում է գործում նաև <<Զվարթնոց>> մասնաճյուղը, որի ծառայություններից հաճախորդները կարող են օգտվել շուրջօրյա ռեժիմով:
2018թ ընթացքում Կոնվերս Բանկը գործարկել է ևս երկու մասնաճյուղ՝ Երևանում և Գյումրիում. գարնանը մայրաքաղաքի կենտրոնում բացվել է <<Երիտասարդական>> մասնաճյուղը, իսկ ամռանը՝ տեղափոխությունից հետո, Շիրակի մարզկենտրոնում գործարկվել է <<Գյումրի>> մասնաճյուղը:
<<Աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ աշխատանքները սրանով չեն սահմանափակվելու: Մինչև տարեվերջ Կոնվերս Բանկը ծրագրում է վերաբացել ևս 2 մասնաճյուղ >>,-եզրափակեցին Բանկում:
Նշենք, որ Կոնվերս Բանկը ներկայումս ունի 35 մասնաճյուղ, որից 15-ը տեղակայված են Երևան քաղաքում, իսկ 20-ը ՀՀ մարզերում և Արցախում:
RUB | 4.22 | 0.06 |
USD | 387.63 | -0.37 |
EUR | 414.92 | -1.29 |
GBP | 485.04 | -1.51 |
CAD | 282.47 | -1.03 |
JPY | 25.00 | 0.27 |
CNY | 53.53 | -0.05 |
CHF | 425.22 | -0.50 |