Արմինֆո. Չնայած Եվրասիական տնտեսական միությունում ընդհանուր աշխատաշուկայի ստեղծմանը, Միության երկրների քաղաքացիները շարունակում են բախվել միգրացիոն և սոցիալական խնդիրների: Ինչպես հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը, այդ հարցի լուծման նպատակով ԵՏՀ-ում սկսել են մշակել ԵԱՏՄ երկրների քաղաքացիներին երկարաժամկետ աշխատանքային պայմանագրի հիման վրա զբաղվածության երկրում ժամանակավոր կամ մշտական բնակության իրավունք տրամադրելու հարցը: «Եվրասիական շաբաթ» համաժողովում այդ նախաձեռնությունը ներկայացրեց ԵՏՀ միգրացիայի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտի փոխտնօրեն Օլեգ Արտամոնովը:
«Պետության բազմակողմանի զարգացումն անհնար է առանց ազատ աշխատանքային ռեսուրսների տեղաշարժի: ԵՏՄ նախաձեռնությունը պարզապես կնպաստի աշխատողների տեղաշարժին, ինչպես նաև քաղաքացիների կենսամակարդակ և սոցիալական պաշտպանության բարձրացմանը», - եզրափակել է ԵՏՀ ներկայացուցիչը:
Փորձագետները ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ ողջ աշխարհում բացվում են սահմանները բարձրակարգ մասնագետների համար: Օրինակ, ԱՄՆ գրին քարտն աշխատողներին մշտական բնակության, սոցիալական և տնտեսական պաշտպանվածության իրավունք է տալիս, APEC քարտը հնարավորություն է տալիս առանց վիզայի կանոնավոր բիզնես ուղևորություններ կատարել դեպի անդամ երկրներ: Հետաքրքիր է նաև Եվրամիության փորձը: Այն բանից հետո, երբ այնտեղ ներդրվեց ԵՄ քաղաքացիությունը, անդամ պետությունների բնակիչներն սկսեցին ազատ տեղաշարժվել, ապրել և աշխատել ԵՄ ցանկացած երկրում: Իսկ երրորդ երկրի քաղաքացիների համար ԵՄ-ում գործում է վիզային, այսպես կոչված, «երկրնագույն» քարտը, որը հնարավորություն է տալիս ապրել և աշխատել ԵՄտարածքում:
RUB | 4.22 | 0.06 |
USD | 387.63 | -0.37 |
EUR | 414.92 | -1.29 |
GBP | 485.04 | -1.51 |
CAD | 282.47 | -1.03 |
JPY | 25.00 | 0.27 |
CNY | 53.53 | -0.05 |
CHF | 425.22 | -0.50 |