Արմինֆո. Երևանի ՋԷԿ-ը չի հանձնվի <Գազպրոմ> ՓԲԸ սեփականությանը՝ պարտքի մարման հաշվին: Այդ մասին հոկտեմբերի 25-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը՝ մեկնաբանելով ՋԷԿ հսկայական պարտքի մարման ուղիները:
Բաղրամյանի խոսքով, Երևանի ՋԷԿ-ի 15 մլրդ դրամ պարտքը <Գազպրոմ Արմենիային> ձևավորվել է աննպատակային ծախսերի հետևանքով, ինչպես՝ Երևանի ՋԷԿ-ի կողմից <Նաիրիտ> գործարանի և Վանաձորի քիմիական համալիրի աշխատակիցների աշխատավարձերի գծվ պարտքերի վճարումները: <Ընդհանուր առմամբ ՋԷԿ գործունեության հետ չկապված պարտավորությունների կատարման պատճառով մենք բախվել ենք նման խնդիրների>,- հայտարարել է նախարարի պաշտոնակատարը: Ինչպես նշել է Բաղրամյանը, ՀՀ վարչապետի պետական վերահսկողական ծառայությունը մոտ ժամանակներս ստուգումներ կանցկացնի Երևանի ՋԷԿ-ում:
Նրակայումս, Բաղրամյանի խոսքով, ակտիվորեն քննարկվում են պարտքի մարման մեխանիզմները: Այնուամենայնիվ, նախարարի պաշտոնակատարը հայտարարել է, որ Երևանի ՋԷԿ-ը չի հանձնվի <Գազպրոմ> ՓԲԸ սեփականությանը՝ պարտքի մարման հաշվին: Կան <Երևան ՋԷԿ>-ին պատկանող որոշակի պետական միջոցներ, օրինակ՝ բարեգործական ծրագրերով իրականացված գազատարներ, որոնք <Գազպրոմին> փոխանցվել են անհատույց օգտագործման, կձևակերպվի դրանց վաճառքը, և պարտքը կմարվի>,- հայտարարել է նա:
RUB | 4.16 | -0.01 |
USD | 388.00 | 0.19 |
EUR | 416.21 | 0.59 |
GBP | 486.55 | 0.66 |
CAD | 283.50 | -0.55 |
JPY | 24.73 | -0.15 |
CNY | 53.58 | 0.02 |
CHF | 425.72 | 0.26 |