Արմինֆո. Ըստ Համաշխարհային բանկի նորացված կանխատեսումների, սպասարկման ոլորտը և արդյունաբերությունը 2018 թվականին կդառնան Հայաստանի ՀՆԱ-ի աճի դրայվերները, համապատասխանաբար արձանագրելով`6.3% և 5% աճ, իսկ գյուղատնտեսության ոլորտի աճը կկազմի 2.5%: ՀԲ-ի «Հայաստանի մակրոտնտեսական զարգացումը» հոկտեմբերյան զեկույցում նշվում է, որ Հայաստանում ՀՆԱ-ի աճի 2018 թվականի կանխատեսումը բարելավվել է, նախորդ 4.1%-ից մինչև ներկայիս 5.3%:
ՀԲ-ն նաև բարելավել է ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 2019-ի համար, նախորդ` 4% -ից մինչև ներկայիս 4.3%, որի դրայվերը կլինի արդյունաբերական հատվածը 6.1% աճով, իսկ ծառայությունների ոլորտում և գյուղատնտեսությունում աճը համապատասխանաբար կլինի`3.9% և 2.9%:
ՀՀ վիճակագրության պետական կոմիտեի տվյալներով, 2017-ին Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 7.5%, մինչև 5.580 տրիլիոն դրամ (11.6 միլիարդ դոլար): Մեկ տարի առաջ, 2016 թվականին, ՀՆԱ-ի աճը դանդաղեց մինչև 0.2%: ՀՆԱ-ի դեֆլյատորի ցուցանիշը 2017 թվականին կազմել է 102.2%, 2016-ին`100.5%: Տնտեսական աճը 2017 թվականին հիմնականում խթանեցին ծառայությունների ոլորտը`14.4% աճով, առևտրի ոլորտը`14% և արդյունաբերական հատվածը`12.6% աճով:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |